Աշնան նախավերջին օրը ԱրՊՀ-ի լրագրության բաժնի ուսանողների մոտ տոնական տրամադրություն էր տիրում: «Աշունը լրագրողի աչքերով» խորագիրը կրող միջոցառումը ներառում էր նաև ապագա լրագրողների պատրաստած գործերի ցուցադրություն` տեսանյութ և այլն: Ներկաներին ողջույնի խոսք ասաց միջոցառման կազմակերպիչ Եվգենյա Պողոսյանը: Ուսանողները, հանդես գալով երգով, պարով և ասմունքով, օրը դարձրին բովանդակալից ու գունագեղ: Միջոցառմանը համապատասխան նյութերով ամփոփվեցին աշնանանային բոլոր տոները` սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի օրը, Ուսուցիչների տոնը, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օրը, Բերքի տոնը, Ուսանողների միջազգային օրը:
Վերջում ուսանողները տերևների վրա կատարված գրառումներով հետաքրքիր հարցեր ուղղեցին միջոցառմանը ներկա դասախոսներին: Օրինակ` տերևներից մեկի վրա գրված էր` «Ո՞րն է Ձեզ համար ամենահետաքրքիր դեպքը Ձեր ուսանողական տարիներից» կամ «Ո՞վ է ուսանողը» և այլ հարցեր, որոնք միջոցառումը դարձրին էլ ավելի հետաքրքիր` ստեղծելով ջերմ ու անմիջական մթնոլորտ:
Իրինա Հայրապետյան
Լրագրություն 3-րդ կուրս
ֆոտոռեպորտաժը` Վերոնիկա Ավթանդիլյանի
Լրագրություն 3-րդ կուրս