Արցախի պետական համալսարան

 

ffffff    ccccc

ffff    imagehh

 

Աշնան նախավերջին օրը ԱրՊՀ-ի լրագրության բաժնի ուսանողների մոտ տոնական տրամադրություն էր տիրում: «Աշունը լրագրողի աչքերով» խորագիրը կրող միջոցառումը ներառում էր նաև ապագա լրագրողների պատրաստած գործերի ցուցադրություն` տեսանյութ և այլն: Ներկաներին ողջույնի խոսք ասաց միջոցառման կազմակերպիչ Եվգենյա Պողոսյանը: Ուսանողները,  հանդես գալով երգով, պարով և ասմունքով, օրը դարձրին բովանդակալից ու գունագեղ: Միջոցառմանը համապատասխան նյութերով ամփոփվեցին աշնանանային բոլոր տոները` սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի օրը, Ուսուցիչների տոնը, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օրը, Բերքի տոնը, Ուսանողների միջազգային օրը:

Վերջում ուսանողները տերևների վրա կատարված գրառումներով հետաքրքիր հարցեր ուղղեցին միջոցառմանը ներկա դասախոսներին: Օրինակ` տերևներից մեկի վրա գրված էր` «Ո՞րն է Ձեզ համար ամենահետաքրքիր  դեպքը Ձեր ուսանողական տարիներից» կամ «Ո՞վ է ուսանողը» և այլ հարցեր, որոնք միջոցառումը դարձրին էլ ավելի հետաքրքիր` ստեղծելով ջերմ ու անմիջական մթնոլորտ:

Իրինա Հայրապետյան

Լրագրություն 3-րդ կուրս

ֆոտոռեպորտաժը` Վերոնիկա Ավթանդիլյանի

Լրագրություն 3-րդ կուրս