ԲԱՆԿԸ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԿԵՆՏՐՈՆ

30.11

2016

 

IMG 2421    IMG 2416

IMG 2393    IMG 2413

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում մասնագիտական օրը նշելը վաղուց ավանդույթ է դարձել: Արդեն երկրորդ տարին է, ինչ ֆինանսահաշվային ամբիոնը ավագ կուրսերի ուսանողների ներգրավմամբ կազմակերպում է բանկային աշխատողի օրվան նվիրված  գիտական ընթերցումներ:

Բանկային համակարգը դիտարկելով իբրև տնտեսական կյանքի կենտրոն՝ ընթերցումների մասնակիցները ներկայացրել են բանկերի ծագման պատմությունը, ՀՀ և ԼՂՀ ֆինանսական համակարգը, մետաղադրամների և թղթադրամի շրջանառության պատմությունը, բանկային համակարգին առնչվող համակարգերը` վարկային կազմակերպություններ, արժեթղթերի և արժութային շուկա, բանկ-հաճախորդ հարաբերությունները և այլն:

Բանկային համակարգին առնչվող հետաքրքրական փաստերից բացի, ուսանողները ներկայացրել են նաև իրենց կողմից կազմակերպված սոցիալական հարցման հիման վրա կատարված վերլուծությունների արդյունքները, ըստ այդ եզրակացությունների կատարել և ներկայացրել առաջարկություններ:

Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Նարինե Մելքումյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ուսումնասիրությունների ու հետազոտությունների համար և խորհուրդ տվել ակտիվորեն համագործակցել ամբիոնի հետ: