ԱրՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԶՈՐԱՄԱՍ

01.12

2016

 

IMG 2609   IMG 2638

IMG 2727   IMG 2741

Բանակ-հասարակություն կապն ամրապնդելու նպատակով  մայր բուհի ուսանողներն այցելել են հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը: Ուսանողները  ծանոթացել են զորամասի առօրյային և զինվորներին  հանձնել նվերներ` նրանց ուղղված նամակներով:

Նրանք  նաև հնարավորություն են ունեցել ճաշելու զինվորների հետ: Ջերմ ու անկեղծ զրույցի ընթացքում զինվորները նշել են, որ գոհ են մատուցվող սննդից` հավելելով, որ նման այցելությունները ոգևորում են նրանց և դրանից էլ ավելի են  իրենց գնահատված զգում:

«Անբացատրելի  զգացողություն է  զինվորների հետ ճաշելը: Թող մեր զինվորների ծնողները վստահ լինեն, որ նրանց տղաներն  ամեն օր ապահովվում են օգտակար ու համեղ սննդամթերքով»,-մեզ հետ զրույցում նշել է ուսանողուհի Ռիտա Շիրվանյանը: 

Ողջունելով ուսանողների այցելությունը զորամաս` հրամանատարության կողմից շնորհակալության խոսք է ուղղվել ԱրՊՀ-ին` բանակ-հասարակություն կապն ամրապնդելու ուղղությամբ տարվող աշխատանքների համար:

«Շատ կարևոր է, որ երկրի պաշտպանության գործին ներգրավված լինի ողջ ազգաբնակչությունը: Մեր զինվորը թող իմանա, որ նրա թիկունքում կանգնած է ողջ հայ ժողովուրդը»,-իր խոսքում նշել է ԱրՊՀ  ՈՒՇՀՀԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը:

ԱրՊՀ ուսանողները  Հադրութի մշակույթի և երիտասարդության կենտրոնում  զորամասի զինվորների համար հանդես են եկել համերգային ծրագրով: Հետ չմնալով ուսանողներից` զինվորներն էլ իրենց հերթին  են հանդես եկել  երաժշտական կատարումներով:

Արցախի պետական համալսարանի կողմից շնորհակալագրեր են հանձնվել ժամկետային զինծառայության մեջ գտնվող ԱրՊՀ ուսանողներին:

IMG 2516