ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

01.12

2016

 

IMG 2803   IMG 2792

IMG 2782   IMG 2816

Դեկտեմբերի 1-ին ԱրՊՀ լրագրության բաժնում արտասահմանյան լրագրություն դասընթացի շրջանակներում կազմակերպվել էին մեդիաընթերցումներ:

Բացման խոսքում բաժնի դասախոս, բ.գ.թ. Շուշան Ասկարյանը, ում նախաձեռնությամբ կազմակերպվել էին ընթերցումները, անդրադարձել է մեդիայի և լրագրողի դերին ու նշանակությանը, կարևորել արտասահմանյան փորձի ուսումնասիրությունն ու տեղայնացումը:

«Երկրի լուսավոր անցյալով մտահոգված են պատմաբանները, լուսավոր ապագայով՝ քաղաքական գործիչները, իսկ լուսավոր ներկայով՝ լրագրողները»,-հավելել է Շ. Ասկարյանը:

Կարևորելով մեդիագործիքների ճիշտ ընտրությունն ու կիրառությունը՝ ուսանողները ներկայացրել են զանգվածային լրատվության  հեղինակավոր այնպիսի միջոցների անցած մեդիաուղին, ինչպիսիք են ֆրանսիական «ELLE»-ը, բրազիլական «VEJA»-ն, բրիտանական «The Times»-ը, «THE Forbes»-ը, արաբական «Al Jazeran»-ն, շվեդական «Aftonblandet»-ը և այլն:

Ուսանողների ելույթներին  հաջորդել են քննարկումներ, հնչել առաջարկություններ:

Գրականության և լրագրության ամբիոնի դասախոսներ Ա. Աթայանն ու Զ. Բալայանն իրենց ելույթներում կարևորել են նման նախաձեռնությունները և խորհուրդ տվել անդրադառնալ նաև արտասահմանում գործող հայկական ԶԼՄ-ներին: