Արցախի պետական համալսարան

 

IMG 3042  IMG 3080

IMG 3058  IMG 3068

Դեկտեմբերի 2-ին ԱրՊՀ-ում ՁԻԱՀ-ի  դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ՈւՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում:

Միջոցառմանը հրավիրված էին ԼՂՀ առողջապահության նախարարությանն առընթեր գործող սանէպիդեմիոլոգիական կայանի գլխավոր բժիշկ Օֆելյա Գրիգորյանը, ՊԲ զինվորական հոսպիտալի մաշկավեներաբան Սերգեյ Հովհաննիսյանը, համաճարակաբան Մարինե Միրզոյանը:

Միջոցառման ընթացքում խոսվել է վիրուսի փոխանցման ուղիների և աղբյուրների, նման վարակների բացառման և դրանցից  խուսափելու եղանակների, հիվանդության ախտորոշման, բուժման և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված մի շարք այլ հարցերի մասին:

Սանէպիդեմիոլոգիական կայանի գլխավոր բժիշկ Օ. Գրիգորյանը ողջունել է իրազեկվածության մակարդակի բարձրացմանը նպաստող միջոցառումների դերը և կոչ արել պահպանել անվտանգության կանոններն ու վարակակիրներին չօտարել մեր շարքերից:

«Այսօր մեր հասարակությունը պատրաստ չէ ճանաչել իր կողքին ապրող վարակակիրներին: Մենք պետք է մշակույթ  ձևավորենք՝ չհետապնդել նրանց և թույլ տալ ապրել իբրև հասարակության լիիրավ անդամի»,- ընդգծել է գլխավոր էպիդեմիոլոգը:

«Կանխարգելման էությունը բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, հիվանդության նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումն ու վարքագծի փոփոխումն է: Տեղեկատվական-կրթական աշխատանքները պետք է նպատակաուղղվեն նրան, որ յուրաքանչյուր մարդ իմանա ՄԻԱՎ վարակի վտանգի, վիրուսի փոխանցման ուղիների և վարակումից խուսափելու միջոցների մասին»,- նշել է մաշկավեներաբան Ս. Հովհաննիսյանը:

IMG 3088