ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՐԹԱԿ ԱՐՑԱԽՈՒՄ

03.12

2016

IMG 3093      IMG 315555555

Դեկտեմբերի 3-ին «Սիներջի Սիսթեմս» ընկերության տնօրեն Միքայել Սարգսյանը համալսարանականներին է ներկայացրել ընկերության կողմից ստեղծված Meed line հարթակը:

Մ. Սարգսյանը ընկերության գործունեության մասին խոսելիս ընդգծել է այն հանգամանքը, որ ընկերության աշխատակիցների մեծ մասը ԱրՊՀ ուսանողներ են, ովքեր իրենց առաջին, բայց լուրջ քայլերն են անում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Նույն ուսանողների համատեղ գործունեության արդյունքը meedline.com տեղեկատվական հարթակն է, որի հիմնական նպատակը, Մ. Սարգսյանի խոսքով, պատվերներ ստանալն է:

Տեղեկատվական ամենատարածված հարթակներին  ֆունկցիոնալությամբ չզիջող այս հարթակում, հեղինակների հավաստմամբ, կարելի է ոչ միայն հետաքրքիր և օգտակար ինֆորմացիա ստանալ և ուղարկել, այլև` գումար վաստակել:

«Lայքը այստեղ կարող է շահույթ բերել հրապարակված նյութի հեղինակին: Նախատեսված շեմը հաղթահարած կամ վարկանիշ ձևավորած նյութի հեղինակը կարող է ստանալ հասույթի 50-70%-ը»,- հավաստիացրել է պատասխանատուն: