Արցախի պետական համալսարան

 

IMG 3107  IMG 3110

hi  IMG 3129

 

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում  դեկտեմբերի 5-ին կայացավ «Ինչպե՞ս սկսել բիզնես զրոյից»  խորագրով  սեմինար, որը վարում էր «Ayvazyan & Partners» բիզնեսի  կառավարման ընկերության հիմնադիր, բիզնես-փորձագետ  Վահե Այվազյանը:

 

Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորել է ծրագիրն ու այդ շրջանակներում կազմակերպվող քննարկումները:

 

Բանախոսության ընթացքում  Վահե Այվազյանը անդրադարձել է սեփական բիզնես հիմնելու ճանապարհին  հանդիպող դժվարություններին, գործարարին անհրաժեշտ բիզնես գիտելիքներին ու հմտություններին՝ մտածողությունը շաղկապելով բիզնեսի հաջողության հետ:

 

«Նախքան բիզնեսը սկսելն անհրաժեշտ է պատասխանել մի քանի ինչուների, ու այդ ժամանակ արդեն պարզ կդառնա, կարո՞ղ եք զբաղվել բիզնեսով, թե՞ ոչ: Երբ պատասխանեք բոլոր հարցերին, կհասկանաք արդյոք բիզնես-պլանը համապատասխանու՞մ է ձեր երազներին և նպատակներին»,- նշել է Վ. Այվազյանը:

 

Բիզնես-փորձագետը խոսել է նաև  հարկային դաշտ-բիզնես փոխհարաբերությունների, բիզնեսում խնայողություններ կատարելու և հարակից այլ հարցերի  մասին: Անդրադառնալով  բիզնեսի ղեկավարի անձնային որակներին՝ բանախոսը  ընդգծել է աշխատասիրության կարևորությունը:

 

Ինտերակտիվ սեմինարին հաջորդել է ակտիվ հարցուպատասխան: