Արցախի պետական համալսարան

 

ar1   ar2

Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի առաջին կուրսի ուսանողներս կուրսղեկ տիկին Բալայանի հետ օրերս այցելեցինք Շուշիի զորամաս: Հանդիպումը անցավ շատ ջերմ և անմիջական մթնոլորտում:

Փոխգնդապետ Փաթյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ԱրՊՀ  ղեկավարությանը և միջոցառումը նախաձեռնողներին` հոււյս հայտնելով, որ նման միջոցառումները շարունակական կլինեն:

 Այնուհետև տիկին Բալայանը զորամասի հրամանատարությանը, փոխգնդապետ Փաթյանին և զինվորներին նվիրեց իր գրքերից, ինչպես նաև ուսանողների կողմից փոքրիկ հուշանվեր` Աստվածամոր պատկերով:

«Մեր ուխտագնացության մեջ կարևորվեց նաև մի մեծ խորհուրդ, որը կդառնա մեր հիշողության լուսանցքի պայծառ էջերից: Միշտ և ամենուր հիշել և խոնարհվել մեր անհայտ և հայտնի հերոսների առջև: Մենք ծաղիկներ դրեցինք Արցախի ազգային հերոս, հայ ժողովրդի լուսավորյալ զավակ, մեծ փիլիսոփա, զորապետ Մոնթե Մելքոնյանի հուշակոթողին` ծննդյան օրվա կապակցությամբ: Խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև»,-իր խոսքում նշեց Զ. Բալայանը:

Միջոցառման ավարտին զորամասի հրամանատարությունը կուրսղեկ Բալայանին ևակտիվ մասնակիցներին պարգևատրեց պատվոգրերով` ուսանողություն-բանակ կապն ամրապնդելու համար

ar3   ar4

                                                                                                                      Սոնա Մուսայելյան

Հ. լեզու և գրակ.1-ին կուրս