Արցախի պետական համալսարան

 

   002001

Դեկտեմբերի 7-ին աշխարհի ողջ հայությունը սգում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: Ավերիչ երկրաշարժն ընդգրկել էր Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 40 տոկոսը: Պաշտոնական տվյալներով աղետալի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, ավերվել` 20 մեծ ու փոքր քաղաքներ, այդ թվում՝ Սպիտակը, Գյումրին, Վանաձորն ու Ստեփանավանը:

Այսօր Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: ԱրՊՀ  ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: