ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻՆ

15.12

2016

 

IMG 3391   IMG 3389

IMG 3396   IMG 3398

Դեկտեմբերի 12-ին ԱրՊՀ անգլերեն լեզվի կենտրոնում կազմակերպված ընթերցումները նվիրված էին անգլիագիր հայ գրող Վիլյամ Սարոյանին:

Մեծանուն գրողին նվիրված միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել նոր տեսանկյունից ծանոթանալու Վիլյամ Սարոյանի կյանքին ու  գործունեությանը, բացահայտելու նրա բազմաբնույթ և հետաքրքիր կերպարը՝  ծննդից մինչև կյանքի վերջին օրերը:

Ուսանողները հատվածներ են  ասմունքել նրա ստեղծագործություններից, որոնք ներկայացնում են Հայաստանը և հայ մարդուն, հայկական կենցաղն ու միջավայրը:

Միջոցառման երկրորդ մասում ներկայացվել է նաև Ամանորին նվիրված գրական-գեղարվեստանա բեմադրություն: