ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻՑ

16.12

2016

 

WP 20161130 001   WP 20161130 005

WP 20161130 006   WP 20161130 010

ԱրՊՀ-ում շարունակվում են ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները: Հերթականը կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի կողմից կազմակերպված օլիմպիադան էր ինֆորմատիկայից:

Ներբուհական օլիմպիադայի առաջին փուլին մասնակցում են ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, կառավարման տեղեկատվական համակարգեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ և մաթեմատիկա, համակարգչային գիտություններ բաժինների երեք տասնյակից ավելի ուսանողներ:

Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Վ. Առստամյանի խոսքով, օլիմպիադան նախատեսվում է կազմակերպել երկու փուլով: Երկրորդ փուլ կանցնեն  առաջին փուլի արդյունքներով ամենաբարձր միավորներ հավաքած 15 ուսանող: Նույն ուսանողներից ձևավորված թիմը համալսարանը կներկայացնի հանրապետական և միջազգային օլիմպիադաներում:

«Մենք մեր առջև խնդիր ենք դրել ոչ միայն գիտելիքներով զինված և տնտեսության ժամանակակից պահանջներին համապատասխան  մասնագետներ թողարկել, այլ նաև օգտագործել ուսանողների ներուժը՝ պահպանելու  մայր բուհի առաջատար դիրքերն ու համբավը»,- նշել է Վ. Առստամյանը:

Անհատական առաջնությունում մրցանակային տեղեր են զբաղեցրել համապատասխանաբար Լիանա Մեսրոպյանը (ԻԿՄ, 2-րդ կուրս, 98 միավոր), Նաստասյա Ավետիսյանը (ԿՏՀ, 3-րդ կուրս, 94 միավոր), Արմինե Հայրապետյանը (ԻԿՄ, 4-րդ կուրս, 94 միավոր), ովքեր խրախուսվել են պատվոգրերով և ռեկտոր Մ. Մինասյանի կողմից սահմանված նվերներով: Օլիմպիադային ակտիվ մասնակցություն ցուցաբերած և բարձր միավորներ վաստակած ևս հինգ ուսանող խրախուսվել է շնորհակալագրերով: