Դեկտեմբերի 9-ին բնագիտական ֆակուլտետի ԻԿՄ բաժնի մագիստրատուրայի մի խումբ ուսանողներ նույն բաժնի առաջին կուրսերում կազմակերպել են սեմինար-դասախոսություններ:
«ՏՀՏ զարգացման հիմնախնդիրները Արցախում» թեմայով սեմինարի ընթացքում մագիստրանտներն անդրադարձել են Արցախում տեխնոլոգիական բիզնեսի զարգացման հեռանկարներին, տարածաշրջանային և համաշխարհային շուկաներում մրցունակ լինելուն և ԼՂՀ-ում ներդրումներ կատարելու հնարավորություններին:
«Այսպիսով` կարող ենք ապահովել աշխատատեղեր, ինչն էլ իր հերթին կսահմանափակի բնակչության արտագաղթն ու կնվազեցնի գործազրկության մակարդակը»,- նշել են բանախոսները։