Արցախի պետական համալսարան

 

IMG 3714   IMG 3720

IMG 3710   IMG 3716

Դեկտեմբերի 20-ին  տեղի է ունեցել ԱրՊՀ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը:

Նիստի առաջին հարցը կանոնակարգային էր: Առաջարկվել է «Կրեդիտային համակարգով առկա ուսուցման ուսումնական գործընթացի կազմակերպման» կարգում կատարել փոփոխություն, համաձայն որի ընթացիկ և եզրափակիչ քննությունների/ստուգումների ենթակա ուսումնական նյութի բովանդակությունը, համապատասխան հարցաշարերը և ժամանակացույցը, ինչպես նաև գնահատման չափանիշները հրապարակվում են նախապես` կիսամյակի առաջին 2 շաբաթների ընթացքում: Առաջարկությունն ընդունվել է գիտխորհրդի կողմից:

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շ. Այդինյանը ներկայացրել է բուհ-բանակ համագործակցության շրջանակներում ԱրՊՀ հերթական քայլը՝ հրանոթի/ականանետի հրամանատարների պատրաստման ծրագիրը: Ըստ ծրագրի` փետրվար-մայիս ամիսներին 2017թ. զորակոչի ենթակա ԱրՊՀ ուսանողները կամավորության սկզբունքով մասնակցելու են ՆԶՊ ամբիոնի դասախոսների կողմից անցկացվող դասընթացներին: Համապատասխան որակավորում ստանալուց հետո վերջիններս զինվորական կոչումով համալրելու են ԼՂՀ ՊԲ շարքերը: Ծրագիրը ֆինանսավորվելու է ԱրՊՀ-ի կողմից:

Գիտխորհուրդը տպագրության է երաշխավորել ուսումնամեթոդական չորս ձեռնարկ, ԱրՊՀ-ում  Արցախի Հանրապետության հռչակման 25-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովներին ներկայացված հոդվածները, ԱրՊՀ գիտական տեղեկագիրը, «Հայագիտական ուսումնասիրություններ» հոդվածների ժողովածուն: Լսել են ԳԽ կից գործող մշտական հանձնաժողովների կիսամյակային հաշվետվությունները և ընդունել ի գիտություն, ինչպես նաև մաթեմատիկայի, ընդհանուր կիրառական ֆիզիկայի, աշխարհագրութան, կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի, քիմիայի, կենսաբանության ամբիոնների 2015-2016 թթ. ուսումնական տարվա հաշվետվությունները և գնահատել բավարար: