Դեկտեմբերի 22-ին ԱրՊՀ մեծ դահլիճում կայացել է ամանորյա տոնական միջոցառում: Այն նախաձեռնել էին հայոց լեզվի ամբիոնն ու ՈՒՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժինը:
Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:
Միջոցառումը բացվել է Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսի մահով ընկած տղաների հիշատակին նվիրված տեսանյութով, որի ընթացքում ուսանողները մոմավառությամբ հիշել ու մեծարել են Արցախի լուսավոր ապագայի համար անմահացած հերոս տղաներին:
«Ձմեռային հեքիաթ» գրական-գեղարվեստական միջոցառումը բեմադրություն էր Ամանորի և Սուրբ ծննդյան հրաշքի մասին: Ուսանողները ներկայացրել են տոնական ծրագիր. ուրախ երգ ու պար, ասմունք ու բարեմաղթանքներ: Ներկաներին շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել նաև Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր, ինչպես միշտ, դատարկաձեռն չէին եկել: