Օրերս գերմաներեն և ֆրանսերեն լեզուների ամբիոնի կողմից նախաձեռնված միջոցառումը նվիրված էր Սուրբ Ծննդյան տոներին:
Ներկայացնելով Սուրբ Ծննդի գերմանական և ֆրանսիական ավանդույթները՝ ուսանողները տարբեր լեզուներով մեկնաբանել են նշյալ երկրներում տոների խորհուրդն ու խորհրդանիշները, տոնական սեղանի ազգային բաղադրիչները, տոնածառի, Ձմեռ պապի և նվերների հետ կապված հետաքրքիր պատմություններ՝ ուղեկցվող հետաքրքրաշարժ տեսանյութերով:
Միջոցառման մասնակիցները հանդես են եկել նաև Ամանորի և Սուրբ Ծննդի հետ կապված ազգային երգերի կատարմամբ:
Գերմաներեն և ֆրանսերեն լեզուների ամբիոնի վարիչ Անուշ Հայրապետյանը իր երախտագիտությունն է հայտնել ուսանողներին բովանդակալից միջոցառման համար:
«Գովելի են ուսանողների պատրաստակամությունն ու ջանքերը ոչ միայն Ամանորի նախաշեմին միջոցառում կազմակերպելու, այլև գերմաներենից և ֆրանսերենից ստացած գիտելիքների յուրօրինակ հաշվետվության համար»,- նշել է նա: