ԱՐՊՀ-ՈՒՄ ԴԱՍԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՑ

19.01

2017

 

IMG 4280

 

Մայր բուհում առկա ուսուցման համակարգի սովորողների համար քննաշրջանը սկսվել է հունվարի 16-ից և կանցկացվի մինչև հունվարի 27-ը:

Լուծարքները կընթանան 2 փուլով. բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգով սովորողների համար 1-ին փուլը կանցկացվի հունվարի 30-ից փետրվարի 3-ը, 2-րդ փուլը՝ փետրվարի 27-ից մարտի 3-ը, հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան մարելու փետրվարի 13-17-ը (1-ին փուլ) և փետրվարի 27-ից մարտի 3-ը (2-րդ փուլ):

 

Դասերն առկա ուսուցման համակարգի ուսանողների համար կսկսվեն փետրվարի 13-ից: