Հունվարի 31-ին օրակարգային հինգ հարցերով գումարվել էր ԱրՊՀ գիտական խորհրդի անդրանիկ նիստը:
Օրակարգային առաջին հարցը ենթադրում էր կանոնակարգային փոփոխություն: Փոփոխությունը կատարելուց հետո հաստատման են ներկայացվել ԳԽ կից գործող վեց մշտական հանձնաժողովների տարեկան աշխատանքային պլանները: Այնուհետև ընդունվեց ի գիտություն 2016-2017 ուսումնական տարվա մագիստրոսական թեզերի (հեռակա ուսուցում) պաշտպանության արդյունքները: Փոփոխություններ են կատարվել նաև ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործունեության օրացույցում:
Այլ հարցերում գիտխորհուրդը տպագրության է երաշխավորել մեկ մենագրություն և մեկ ուսումնամեթոդական ձեռնարկ, ինչպես նաև հաստատել առաջին տարվա ասպիրանտների անհատական պլանները: