Արցախի պետական համալսարան

IMG 7407  IMG 7308

IMG 7304   IMG 7376

Փետրվարի 13-ին ԱրՊՀ-ում  նշվել է  Տեառնընդառաջի տոնը:

Տոնի կապակցությամբ մայր բուհի ուսանողության հետ հանդիպում է ունեցել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Մինաս քահանա Մովսիսյանը, ով ներկայացրել է տոնի նախապատմությունն ու խորհուրդը, ապա աղոթք հղել առ Աստված:

Խոսելով ազգային տոների վերարժևորման մասին՝ քահանա Մովսիսյանը գոհունակություն է հայտնել, որ երիտասարդությունն անտարբեր չէ ազգային արժեքների նկատմամբ և վերջին շրջանում առավել մեծ ուշադրություն է դարձնում ազգային տոներին ու ծեսերին՝ այդպիսով նաև վանելով օտարածին բարքերը:

«Մենք կրակապաշտ չենք, այլ՝ լույսով ենք դիմավորում լույսը»,-ասել է հոգևորականը՝ ընդգծելով տոնի՝ Տիրոջն ընդառաջ գնալու  խորհուրդը:

Միջոցառման երկրորդ մասում ուսանողությունը հավաքվել էր Տեառնընդառաջի գլխավոր խորհրդանիշներից խարույկի շուրջ՝ ազգագրական երգերի ներքո շուրջպար բռնելով: Երիտասարդները նաև  ցատկել են խարույկի վրայով, ինչը, ըստ տոնի խորհրդի, հաջողություն պիտի բերի:

Միջոցառման ժամանակ ներկաները հյուրասիրվել են  ազգային ուտեստներով, աղանձով, քաղցրեղենով, չրեղենով և ընդեղենով: