ՀԱՆԴԻՊՈՒՄ TSD ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

15.02

2017

 

IMG 7598   IMG 7577

IMG 7561   IMG 7568

Փետրվարի 15-ին ԱրՊՀ մի խումբ ուսանողներ մասնակցել են Արցախում  TSD ընկերության ներկայացուցիչներ Սիրանուշ Կարապետյանի և Արփինե Դալլաքյանի հետ կազմակերպված հանդիպմանը:

Հանդիպման սկզբում ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը ներկայացրել է հյուրերին, նրանց գործունեությունն ու մանրամասնել հանդիպման նպատակը:

Սիրանուշ Կարապետյանն ու Արփինե Դալլաքյանն անդրադարձել են TSD ընկերության և Մերգելյան ակումբի կողմից Արցախում իրականացվող գործունեությանը, մասնավորոպես Start Up Challenge For Artsakh ծրագրին:

«TSD-ն և նրան կից գործող Մերգելյան ակումբը նպատակ ունեն ներգրավել երիտասարդ հետազոտողների և նրանց ներուժն օգտագործել նպատակային: Այսինքն՝ երիտասարդների նորարար գաղափարներն ուղղորդել տարբեր ոլորտների զարգացմանը»,- նշել է Ս. Կարապետյանը:

Ս. Կարապետյանի խոսքով արդեն մեկնարկել է Start Up Challenge For Artsakh ծրագրի երկրորդ փուլը, որի ընթացքում առաջին փուլի արդյունքներով հաղթող  ճանաչված ծրագրերը սկսել են կյանքի կոչվել: Հաղթող թիմերից մեկն, ի դեպ, ներկայացնում Է ԱրՊՀ ուսանողների թիմը:

Դառնալով Մերգելյան ակումբին՝ համակարգողներն ուսանողներին խորհուրդ են տվել ներգրավվել ակումբի աշխատանքներում, մասնակցել թրեյնինգներին և դասախոսություններին, որոնք անցկացվում են ԱՀ և ՀՀ տարբեր ոլորտները ներկայացնող  առաջատար մասնագետների կողմից:

«Մենք նպատակ ունենք ոչ ֆորմալ կրթության մեթոդներով և տարբեր մասնագետների ներգրավմամբ կազմակերպված հանդիպումների միջոցով մասնակիցներին հնարավորություն տալ ներկայացնել սեփական նախագծերն ու գաղափարները՝ դրանք իրականացնելու համար ստեղծելով հնարավոր նախադրյալներ»,- հավելել է Ա. Դալլաքյանը: