Արցախի պետական համալսարան

 

IMG 7726   IMG 7730

IMG 7732   IMG 7738

Փետրվարի 15-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետում կազմակերպված քննարկումը նվիրված էր մոդեռնիզացիայի արդիական խնդիրներին:

Բացման խոսքում ԱրՊՀ պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը ողջունել է արդիական խնդիրների շուրջ կազմակերպվող քննարկումների գաղափարը: Նա հույս է հայտնել, որ այդպիսիք պարբերական բնույթ են կրելու՝ ներգրավելով նաև ուսանողությանը:

Պ.գ.թ., պատմության ամբիոնի դոցենտ Արևիկ Պետրոսյանը հանդես է եկել «Մոդեռնիզացիայի տեսությունը և մոդեռնիզացիայի արդիական խնդիրները ԱՀ-ում» թեմայով զեկուցմամբ:

Մոդեռնիզացիայի տեսության մասին տեղեկություններ հաղորդելուց հետո նա ներկայացրել է ԱՀ-ում մոդեռնիզմի դրսևորումներն ու այն մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել մոդեռնիզացիայի հետևանքով:

Ելույթին հաջորդել է քննարկում, որին մասնակցում էին ֆակուլտետի ղեկավար կազմը, դասախոսներ, ուսանողներ: