ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

21.02

2017

 

IMG 8301   IMG 8312

IMG 8343    IMG 8353

Արցախի Հանրապետությունում դիտորդական առաքելություն իրականացնող գերմանացի մի խումբ պառլամենտականներ փետրվարի 21-ին այցելել են մայր բուհ, հանդիպումներ ունեցել համալսարանականների հետ:

Գերմաներենի կենտրոնում կազմակերպված հանդիպման ընթացքում գերմանացի պատգամավորները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտներն ու հետաքրքրությունների շրջանակը, որում տեղ է գտել նաև չճանաչված երկրների, մասնավորապես Արցախի Հանրապետության հիմնախնդիրը:

Ուսանողների այն հարցին, թե արդյոք նրանց չի անհանգստացնում Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու հանգամանքը, հյուրերը պատասխանել են. «Մենք ժողովրդավարության կողմնակիցներ ենք և պատահական չէ, որ այս օրերին այստեղ ենք: Մեզ չի մտահոգում մի երկրի վերաբերմունքը, ով չի հարգում միջազգային կանոններն ու նորմերը: Բացի այդ` մենք ազատ ենք մեր քայլերում և գործողություններում»:

IMG 8354