Փետրվարի 23-ը տոնական էր նաև ԱրՊՀ ուսանողական հանրակացարանում: Օրվա կապակցությամբ ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժինը նախաձեռնել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ:
ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի պետ Զարինե Սառաջյանը շնորհավորել է ուսանողությանը տոնի կապակցությամբ և հավաստիացրել, որ հանրակացարանաբնակ ուսանողների խնդիրները մշտապես գտնվում են բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում:
«ԱրՊՀ ղեկավարությունը հետամուտ է հանրակացարանի և այնտեղ բնակվող ԱրՊՀ ուսանողների խնդիրների լուծմանը, ինչի առհավատչյան նաև հանրակացարանում կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներն են»,- ասել է Զ. Սառաջյանը:
Երեք փուլով ընթացած ինտելեկտուալ խաղի արդյունքներով առավելագույն միավորներով հաղթող է ճանաչվել «Փյունիկ» թիմը: Թիմի անդամները պարգևատրվել են խորհրդանշական նվերներով: