Արցախի պետական համալսարան

 

patmagetneri hajtar1111docx

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»  ՀԿ-ը  սույն  թվականի  մարտի 20-24-ը  / հասցե`  ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ  2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ, մուտքը` իրավագիտության ֆակուլտետից/ կազմակերպում է ամենամյա«Պատմագետների  դպրոց»:

«ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ  ԴՊՐՈՑ  2017»  ծրագիրը նախատեսված  է  ՀՀ և  ԼՂՀ  բուհերի պատմագիտական բաժիններում սովորող  բակալավրի և մագիստրատուրայի ուսանողների /նաև ասպիրանտների/  համար: Ծրագրի  շրջանակներում նախատեսվում է  մասնագիտական  բարձր որակավորում   ունեցող և ՀՊՄ անդամ հանդիսացող  պատմագետների կողմից տեսական ու մեթոդական  պատմագիտական թեմաներով, կամավոր  սկզբունքով,դասախոսությունների անցկացում ուսանողների համար:«Պատմագետների դպրոց 2017» ծրագրի շրջանակներում դասախոսությունով հանդես գալու համար  խնդրում ենք Ձեր տվյալները / ԱԱՀ, գիտ. աստիճան,կոչում, բջջ. հեռախոսահամար/,դասախոսության թեմայի վերնագիրը և նյութի ամփոփումը ուղարկել xmbagirhaa@gmail.com  հասցեին: