Արցախի պետական համալսարան

 

git1   git6

git5   got4

Փետրվարի 28-ին օրակարգային յոթ հարցերով տեղի է ունեցել ԱրՊՀ գիտական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգային հարցերը առավելապես վերաբերում էին նոր կարգերի հաստատմանը, կանոնակարգային որոշ դրույթների խմբագրմանն ու փոփոխությանը: Այսպես, հաստատվել են քննական ամփոփագրերի ձևաթղթերի նոր նմուշները, ուսանողի կողմից այլ դասընթացի յուրացման կարգը և ԱրՊՀ ՊՈԱԿ-ի 2017-2018 ուսումնական տարվա մասնագիտությունների  ուսման վարձերի տարեկան չափերը, հստակեցվել են փորձուսուցման և ԱրՊՀ ՊՈԱԿ ուսանողների կողմից պրոֆեսորադասախոսական կազմի գիտամանկավարժական գործունեության և բարոյահոգեբանական հատկանիշների գնահատման սոցիոլոգիական և ԱրՊՀ-ում  ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ շրջանավարտների հարցումները առցանց եղանակով կազմակերպման կարգի որոշ դրույթներ:

Ըստ գիտխորհրդի կողմից հաստատված կարգի, հարգելի  պատճառով փորձուսուցմանը չներկայանալու դեպքում ուսանողը կարող է դիմել (հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելով) փորձուսուցումը անհատական ժամանակացույցով կազմակերպելու համար: Այն կազմակերպվում է ուսումնական պարապմունքներից դուրս` պահպանելով ուսումնական պլանով փորձուսուցման համար նախատեսված շաբաթների քանակը: Սահմանված կարգով փորձուսուցումը չանցնելու դեպքում  ուսանողին, իր դիմումի համաձայն, վճարովի հիմունքներով,  հնարավորություն է տրվում  մասնակցել փորձուսուցմանը: Ուսումնառության նախավերջին և վերջին կիսամյակներում փորձուսուցում չանցած ուսանողը հեռացվում է համալսարանից:

Գիտխորհուրդը տպագրության է երաշխավորել ԱրՊՀ կենսաբանության ամբիոնի դասախոս Գեղեցիկ Սերգեյի Բաբայանի «Կենսաբանության խնդիրների լուծումների ժողովածու»-ն, դոցենտի թափուր պաշտոնում ընտրել է Ինգա Համլետի Հակոբյանին` ռուսաց լեզվի ամբիոնից, ԺԳ.00.02 «Ռուսաց լեզվի դասավանդման և դաստի­­­ա­րակութան մեթոդի­կա» մասնագիտությամբ: