ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍ

03.03

2017

IMG 8933   IMG 8923

IMG 8939   IMG 8915

Ձևավորված ավանդույթի համաձայն մանկավարժության և սպորտի ֆակուլտետը բանակ-հասարակություն կապն ամրապնդելու նպատակով պարբերաբար այցելություններ է կազմակերպում ՊԲ զորամասեր: Չխախտելով ավանդույթը՝ օրերս Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ այցելություն էր կազմակերպվել N զորամաս:

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մեթոդիստ Ս. Ոսկանյանը կարևոր է համարում բանակ-հասարակություն կապի ամրապնդումը՝ նշելով, որ նման միջոցառումները այդ կապի լավագույն դրսևորումներից են:

«Սա երկուստեք հաճելի և նպատակային նախաձեռնություն է: Այսպիսով մենք ցույց ենք տալիս մի կողմից հասարակության վերաբերմունքը, մյուս կողմից՝ ուսանողությանը հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ բանակային առօրյային, սպառազինությանը»,- նշել է Ս. Ոսկանյանը:

Տարրական մանկավարժություն և մեթոդիկա 1-ին կուրսի ուսանողուհի Մարիա Միրզախանյանը մեզ հետ զրույցում նշել է, որ նման այցելությունները ոչ միայն զինվորներին են ոգևորում, այլ նաև` ուսանողությանը. «Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե այցելությունները ոգևորում են միայն զինվորներին, բայց անմիջական մթնոլորտում նրանց հետ շփումների արդյունքում մենք ավելի շատ ենք ոգևորվում՝ տեսնելով նրանց ամուր և անսասան մարտական ոգին»:

Այցելության ընթացքում համալսարանականները գրքեր են նվիրել զինվորներին: