Արցախի պետական համալսարան

 

IMG 9128   IMG 9083

IMG 9079   IMG 9085

Մարտի 6-ին ԱրՊՀ մեծ դահլիճում տնտեսագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպված ինտելեկտուալ խաղը նվիրված էր կանանց միամսյակին:

Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր բաժինների ուսանողներից կազմված ութ թիմեր: Ժյուրիի կազմում ընդգրկված էին ֆակուլտետի ղեկավար կազմը, նաև՝ ուսանողներ:

Երեք փուլերի արդյունքներով առավելագույն և հավասար միավորներ հավաքած «Մագիստր» և «Ճառագայթ» թիմերին առաջադրվեցին լրացուցիչ հարցեր, որից հետո մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. առաջին տեղ՝ «Մագիստր», երկրորդ ՝  «Ճառագայթ», երրորդ ՝ «Լսարան N 14»:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը, շնորհավորելով բովանդակալից խաղի և արժանի մրցակցության համար, առաջին տեղ գրաված «Մագիստր» թիմի անդամներին խրախուսել է պատվոգրերով, մյուս մասնակիցներին՝ շնորհակալագրերով և ուսանողների կողմից պատրաստված ձեռագործ ծաղիկներով:

«Շնորհավորում եմ բոլորիդ գարնանային տոների կապակցությամբ, մաղթում գեղեցկություն և խաղաղություն: Թող մեր երկինքը միշտ խաղաղ լինի, որպեսզի մենք պայքարենք ոչ թե մեր սահմանների անվտանգության, այլև մեր գիտելիքների պաշարի հարստացման համար»,- հավելել է Ռ. Մանգասարյանը: