Արցախի պետական համալսարան

 

IMG 9658   IMG 9655

IMG 9664   IMG 9675

ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից այսօր կազմակերպվել է միջբուհական ինտելեկտուալ խաղ:

Ինտելեկտուալ խաղի ընթացքում մասնակից չորս թիմերին առաջադրվել են ինտելեկտուալ ընդհանուր պատրաստվածությունը ստուգող հարցեր ևառաջադրանքներ:

Երեք փուլի ընդհանուր արդյունքներով հաղթող է ճանաչվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի  «Արամ Պլյուս» թիմը: Թիմի ավագ Արամ Նուրիջանյանը կարևորել է միջհամալսարանական շփումները, ինչը, նրա խոսքով, հնարավորություն է տալիս ամրապնդել ոչ միայն կապն ուսանողության, այլև երկու հաստատությունների միջև: