ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից այսօր կազմակերպվել է միջբուհական ինտելեկտուալ խաղ:
Ինտելեկտուալ խաղի ընթացքում մասնակից չորս թիմերին առաջադրվել են ինտելեկտուալ ընդհանուր պատրաստվածությունը ստուգող հարցեր ևառաջադրանքներ:
Երեք փուլի ընդհանուր արդյունքներով հաղթող է ճանաչվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Արամ Պլյուս» թիմը: Թիմի ավագ Արամ Նուրիջանյանը կարևորել է միջհամալսարանական շփումները, ինչը, նրա խոսքով, հնարավորություն է տալիս ամրապնդել ոչ միայն կապն ուսանողության, այլև երկու հաստատությունների միջև: