ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

18.03

2017

IMG 9864  IMG 9872

IMG 9874   IMG 9879

Մարտի 18-ին ԱրՊՀ նիստերի  դահլիճում տեղի է ունեցել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Գ.Ղազինյանի և ֆակուլտետի մի շարք ամբիոնների վարիչների հանդիպումը ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտություն մասնագիտության դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բուհերի միջև կնքված հուշագրով նախանշված համագործակցության զարգացման ուղղությունները, դրանց իրագործման հնարավորություններն ու եղանակները, որից հետո հյուրերը պատասխանել են ներկաների հարցերին: Հարցերը հիմնականում վերաբերում էին ԱրՊՀ-ում իրավաբանական կլինիկայի ստեղծման ծրագրին, դասավանդման և ուսումնառության մեթոդներին, ուսանողներին մասնագիտական գրականությամբ ապահովմանը, դասախոսների վերապատրաստմանը և այլնԱյնուհետև Գ.Ղազինյանը ներկաներին ծանոթացրեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող, 2015 թվականի մարտի 19-ին թշնամու դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս ծանր վիրավորում ստացած Գոռ Դարմանյանի հետ, ով իր խոսքում նշեց, որ հայրենիքի պաշտպանությունն իրականցվում է ոչ միայն սահմանն անառիկ պահելով, այլև գիտելիք ստանալով և հավաստիացրեց, որ անհրաժեշտության դեպքում կրկին պատրաստ է կանգնելու թշնամու դեմ: Հանդիպման ավարտին ԱրՊՀ իրավունքի ամբիոնի վարիչը շնորհակալություն հայտնեց հյուրերին այցի, բովանդակային քննարկումների, արդյունավետ համագործակցության և աջակցության համար:

Տաթև Ասրյան