Արցախի պետական համալսարան

 

IMG 0008   IMG 0030

IMG 0026   IMG 00135

Մարտի 21-ին ԱրՊՀ-ում ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր Օֆելյա Բաբայանի նախաձեռնությամբ կազմակերպված ուսանողական գիտական ընթերցումները նվիրված էին Մխիթարյան միաբանության 300-ամյակին:

Բաժնի մագիստրատուրա առաջին կուրսի ուսանողներն իրենց ելույթներում ներկայացրել են հայ կրոնական և մշակութային կազմակերպության՝ Մխիթարյան միաբանության հիմնադրման և եկեղեցու ու վանքի շինարարության պատմությունը, Միաբանության կից գործող վարժարանների դերակատարությունը, աբբահայրերի գործունեությունը, Միաբանությունում ստեղծված կրոնական-կաթոլիկական, պատմական, պատմա-աշխարհագրական, լեզվաբանական, բառարանագիտական, գրական-գեղարվեստական, բնագիտական և տնտեսագիտական աշխատություններն ու դրանց նշանակությունը հայագիտության ինչպես պատմական, այնպես էլ արդի ուսումնասիրության համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև Մխիթարյան միաբանության կողմից հրատարակվող տետրակներին ու տարեգրքերին, պարբերականներին, ամսագրերին ու շաբաթաթերթին, որոնք իրենցից մշակութային մեծ ժառանգություն են ներկայացնում:

«Ընթերցումները նպատակ ունեին մի կողմից նշանավորելու Մխիթարյան միաբանության 300-ամյակը, մյուս կողմից՝ մագիստրանտներին ընդգրկելու այնպիսի աշխատանքներում, որի ընթացքում նրանք բազմակողմանի կուսումնասիրեին հայ հոգևոր ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպության պատմությունն ու նրա երևելի գործիչների գործունեությունը»,- պարզաբանել է միջոցառման կազմակերպիչ Օ. Բաբայանը: