Արցախի պետական համալսարան

 

IMG 0136   IMG 0126

IMG 0128   IMG 0145

ԱրՊՀ գիտական խորհրդի` մարտի 24-ի նիստում հաստատվել են ԱրՊՀ ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու կարգում նախատեսված փոփոխությունները:

 

Եթե, ըստ գործող կարգի, պատշաճ վարքագծի համար տրվող առավելագույն չորս միավորը ենթադրում էր ներքին կարգապահական կանոնների հստակ կատարում, ապա այսուհետ պատշաճ վարքագծի միավոր տրվելու է տվյալ ուսանողի վերաբերյալ կիսամյակի ընթացքում առարկություններ չլինելու դեպքում, իսկ դասախոսների, ֆակուլտետների և համալսարանի պաշտոնատար անձանց կողմից գրավոր միջնորդություն լինելու դեպքում պատշաճ վարքագծի միավորը կարող է նվազեցվել դեկանի որոշմամբ:

Հստակեցվել է նաև ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողների կրթաթոշակի տրամադրման հարցը: Այսուհետ սահմանված կարգով ակադեմիական արձակուրդում գտնվող ուսանողը վերականգնվելու դեպքում  առնվազն մեկ կիսամյակ պահպանում է կրթաթոշակ ստանալունախկինում ունեցած իրավունքը` մինչև հաջորդ մրցույթը: Սահմանված կարգով ակադեմիական արձակուրդից վերականգնված ուսանողը մասնակցում է կրթաթոշակի տրամադրման մրցույթի նույն կարգի մեկ այլ կետով սահմանված ՄՈԳ-ի պահանջին բավարարելու դեպքում:

Գիտխորհուրդը հաստատել է նաև ԱրՊՀ առարկայական նկարագրի միասնական նմուշը, տպագրության երաշխավորել պ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Բալայանի «Շուշիի տեղն ու դերը հայոց քաղաքակրթության համակարգում» մենագրությունը: