ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՆԿԱՎԱՐԺ ՅԱՆ ԱՄՈՍ ԿՈՄԵՆՍԿՈՒՆ

30.03

2017

 

53866   4578987

IMG 7720   IMG 7762

Մարտի 29-ին մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության) մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները մանկավարժության կաբինետի վարիչ Ա. Գասպարյանի նախաձեռնությամբ կազմակերպեցին միջոցառում` նվիրված XVII դարի չեխ մանկավարժ, գրողմեծ մտածող ու հասարակական գործիչ, գիտական մանկավարժության հիմնադիր Յան Ամոս Կոմենսկու 425-ամյակին:

 

Կոմենսկու ներդրումը կայանում է նրանում, որ նա կարողացավ քննադատական գնահատական տալ հնացած միջնադարյան կրթական համակարգին:

 

Աշխարհայացքի և մանկավարժական համակարգի պատմական և դասակարգային որոշակի սահմանափակությամբ հանդերձ՝ Կոմենսկու տեսությունը հսկայական դեր է խաղացել մանկավարժական մտքի և դպրոցի զարգացման գործում, և նա ստեղծեց  մի այնպիսի մանկավարժական ուսմունք, որն առայսօր պահպանում է իր արդիականությունը: Միջոցառման ընթացքում Կոմենսկու կյանքին ու գործունեությանն իրենց ելույթներով անդրադարձել են ուսանողները:

 

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շ. Այդինյանը, կարևորելով միջոցառումը, հավելեց, որ նման միջոցառումները պետք է դառնան ավանդական և հանդիսանան ուսանողների գիտական իմացության  և աշխարհայացքի զարգացման միջոցներից, քանի որ դրանք խթան են հանդիսանում  առաջավոր փորձի ուսումնասիրման ու յուրացման համար:  

Մարիա Միրզախանյան

ՏՄՄ 1-ին կուրս