Արցախի պետական համալսարան
Մայիսի 16-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկել են ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները։ Ըստ ԱրՊՀ ուսումնական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Իրենա Խաչատրյանի՝ 2021-2022 ուստարում Մայր բուհն ավարտում է 484 ուսանող, որից բակալավրիատի առկա ուսուցման համակարգը՝ 247, հեռակա ուսուցման համակարգը՝ 109, իսկ մագիստրատուրան՝ 128 ուսանող:
Մայիսի 5-ին կայացած ԱրՊՀ գիտխորհրդի նիստում որոշում էր կայացվել համալսարանի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանին շնորհել «Ոսկե մեդալ»: Մայիսի 13-ին, ուսանողական գիտաժողովի փակման արարողության ընթացքում հանդիսավոր պայմաններում ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը «Ոսկե մեդալ»-ը հանձնել է Վիտյա Յարամիշյանին:
Մայիսի 13-ին ամփոփվեցին ԱրՊՀ-ում մեկնարկած ուսանողական գիտաժողովի աշխատանքները: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱրՊՀ ռեկտորը, պրոռեկտորները, գիտաժողովի մասնախմբերի համանախագահները, մասնակից ուսանողներ: Առկա և հեռավար եղանակով գիտաժողովին մասնակցություն ունեցան 125-ից ավելի պատվիրակներ Արցախի պետական, Հայաստանի ամերիկյան, Հայ-ռուսական, ՀՊՏՀ, ՀՊՄՀ, ՎՊՄՀ, Հայաստանի ազգային ագրարային, Գավառի պետական, Գորիսի պետական և այլ համալսարաններից։
Արցախի պետական համալսարանից 44-օրյա պատերազմում հավերժի ճամփորդ են դարձել 26 ուսանողներ։ Գիտական խորհրդի որոշմամբ պատերազմից հետո համալսարանի բոլոր միջոցառումները նվիրվում են անմահացած ուսանողների հիշատակին։ Նրանց հիշատակին է նվիրված նաև այսօր մեկնարկած ուսանողական գիտաժողովը։ Արցախյան առաջին պատերազմում անմահացած 72 ազատամարտիկներին նվիրված հուշակոթողը վերափոխվել է, համալրվել է ապրիլյան և 44-օրյա պատերազմներում անմահացած ուսանողների լուսանկարներով։
Մայիսի 12-ին ԱրՊՀ-ում մեկնարկել է 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված ուսանողական գիտաժողովը, որին մասնակցում են 125-ից ավելի պատվիրակներ Արցախի և ՀՀ առաջատար բուհերից։ Գիտաժողովի լիագումար նիստին ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար անձինք, ներկայացուցիչներ ՀՀ բուհերի ղեկավար կազմերից, դասախոսներ, ուսանողներ։ Գիտաժողովը մեկնարկել է լռության րոպեով՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի։
Մայիսի 10-ին Արցախի պետական համալսարան է այցելել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պատվիրակությունը՝ դեկան, ի.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են նաև ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը, քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Արմեն Հայկյանցը, ֆակուլտետի դասախոսներ:
ԱրՊՀ-ում մայիսի 12-ից 13-ը կկայանա ուսանողական գիտաժողով: Հարգելի՛  համալսարանականներ, Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ԱրՊՀ՝ 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված ուսանողական գիտաժողովին (մայիսի 12-ին՝ ժամը 10։00-ին, Արցախի պետական համալսարանի  գիտխորհրդի դահլիճ) և հուշ-երեկոյին (Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատ)։ Ծրագիրը՝ այստեղ: Արցախի պետական համալսարան
Մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառումների շրջանակում ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները կուրսղեկ Զինաիդա Բալայանի ուղեկցությամբ այցելել են Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող թանգարան։ Այցի և տպավորությունների մասին պատմում է ուսանողուհի Մերի Դանիելյանը
Ժողովրդավարության հայկական դպրոցի շրջանակում Արցախի պետական համալսարան է այցելել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը և հանդես եկել «Ազգային ինքնությունը որպես անվտանգային համակարգի կարևորագույն բաղադրիչ» թեմայով դասախոսությամբ: Ս. Պետրոսյանի խոսքով՝ Ժողովրդավարության հայկական դպրոցի շրջանակում նախատեսում են առաջիկայում լինել Արցախի տարբեր շրջաններում և հանդես գալ պրակտիկ դասախոսություններով, տարբեր ձևաչափերով միջոցառումներով, որոնք միտված կլինեն հողը չլքելու, հայրենիքը ապրեցնելու գաղափարին: Ծրագրի մեկնարկը տրվեց ԱրՊՀ-ից:
Վերջին շրջանում մեծացել է դիմորդների հետաքրքրությունը «Հոգեբանություն» կրթական ծրագրի հանդեպ, ինչը վկայում են նաև նշված մասնագիտությամբ ԱրՊՀ ընդունվողների ցուցանիշները: Կրթական ծրագրի հանդեպ հետաքրքրությունն ամրապնդվում և մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը նպաստում են նաև մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից պարբերաբար կազմակերպվող միջոցառումները: