Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ ուսանողական խորհուրդը կյանքի կոչեց «Զինվորի հետ, զինվորի կողքին» նախաձեռնությունը, որի շրջանակում ԱրՊՀ բոլոր ֆակուլտետների ուսանողների կողմից առաջին անհրաժեշտության պարագաներով ու քաղցրավենիքով ծանրոցներ են ուղարկվել սահմանը պահող զինծառայողներին՝ զինվորին ուղղված գրառումներով:
ԱրՊՀ-ում քննաշրջան է. միաժամանակ ընթանում են ուսումնական պարապմունքները և մագիստրատուրայի փորձուսուցումը։ Մարտի 28-ից Արցախի պետական համալսարանում մեկնարկել են 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի և մագիստրատուրայի 1-ին ընթացիկ ստուգումները: Ստուգումներն անց են կացվում բնականոն հունով նախապես սահմանված կարգով: Ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանի խոսքով՝ բոլոր խմբերը համակարգչային եղանակով թեստային ստուգումների քննասենյակ մտնում են գրեթե ամբողջական կազմով: Գործընթացն ընթանում է բնականոն հունով, էական խնդիրներ ու խոչընդոտներ չեն արձանագրվել: Ռեկտորատի որոշմամբ՝ հարգելի են համարվելու համապատասխան փաստաթղթով հիմնավորված բացակայությունները:
Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի և ԱՀ ՊԲ համապատասխան ստորաբաժանման նախաձեռնությամբ այցելել են մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառված Բայրաքթար տիպի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վիրավորում ստացած, այժմ հոսպիտալում ապաքինվող ԱՀ ՊԲ զինծառայողներին։    
Այսօր Արցախի պետական համալսարան է այցելել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Արցախի մասնաճյուղի ղեկավար Խաչատուր Հայրապետյանը, ուսանողներին ներկայացրել Թումո կենտրոնի գործունեությունը և հանդես եկել աշխատանքի առաջարկով։
Հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով ստեղծված դժվարությունները հաղթահարելու նպատակով շարունակվում են իրականացվել ձնամաքրման աշխատանքներ: Արցախի պետական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները ևս ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ձնամաքրման աշխատանքներ են իրականացրել համալսարանի տարածքում: Ուսանողական կառույցների պատասխանատուների հավաստմամբ՝ աշխատանքները շարունակական են լինելու՝ ըստ անհրաժեշտության:
Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնը մարտի 22-ին նախաձեռնել է ուսումնամեթոդական-գիտական  սեմինար՝ «Նեյրոնային ցանցերի մոդելավորման  հիմունքները» թեմայով: Սեմինարը վարել է  կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս, ֆ.մ.գ.թ., դոցենտ Սերյոժա Սանդրյանը: Սեմինարին մասնակցել են դասախոսներ և  ուսանողներ:
Գերաշնորհ սրբազա´ն ՀայրԱրցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ։Հայոց պատմության ամենածանր ժամանակաշրջաններում միշտ էլ հոգևոր առաջնորդներն առանձնացել են իրենց ազգանպաստ, աստվածահաճո և ժողովրդին համախմբելու ու առաջնորդելու իրենց իմաստնությամբ ու անկոտրում կամքով։ Դարերից եկող այդ իմաստնության ու կամքի ուժի անկոտրում դրսևորումն այսօր տեսանելի է նաև Ձեր հոգևոր ծառայությամբ ու գործունեությամբ։
Հանրապետությունում առատ ձյան տեղումների պատճառով  ստեղծված իրավիճակի հետ կապված երեկ ԱրՊՀ-ում տեղի  ունեցած ռեկտորատի արտահերթ նիստում որոշում էր կայացվել 2-րդ կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումները հետաձգել մեկ շաբաթով և կազմակերպել սույն թվականի  ապրիլի 4-ից 8-ը, իսկ ուսումնական պարապմունքները շարունակել ըստ գործող դասացուցակի: Չնայած եղանակային դժվար պայմաններին՝ ԱրՊՀ-ում պարապմունքները շարունակվում են բնականոն հունով:      
Հարգելի’ Սրբուհի Ռաֆայելի, Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր ընտրվելու կապակցությամբ։
Հանրապետությունում առատ ձյան տեղումների պատճառով ստեղծված իրավիճակի հետ կապված այսօր ԱրՊՀ-ում տեղի է ունեցել ռեկտորատի արտահերթ նիստ, որի ընթացքում որոշվել է.