Արցախի պետական համալսարան
Մարտի 18-ին տեղի է ունեցել ԱրՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի կողմից «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից 9-12-րդ դասարանների աշակերտների շրջանում կազմակերպված օլիմպիադաների արդյունքների ամփոփման և պարգևատրման արարողություն: Օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները պարգևատրվել են պատվոգրերով, գրքերով, մյուս մասնակիցները՝ հավաստագրերով ու գրքերով:    
«Ներկա պայմաններում ցանկացած ձևաչափով կազմակերպված ուսանողական միջոցառում ողջունելի է և միտված է համալսարանական առօրյայի ակտիվացմանը: 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ կապված ընկճվածություն կա հանրության շրջանում, բայց մեր ուսանողությունն այս միջոցառմամբ մեկ անգամ ևս շեշտեց, որ պետք է հույսը երբեք չկորցնել, շարունակել պայքարել, ապրել ու արարել հայրենիքում, պայքարել հանուն կյանքի, հանուն Արցախի: Միջոցառումը հայրենասիրական յուրահատուկ դաս էր, որի ընթացքում ներկայացվեց պատերազմի սկիզբը, ընթացքը և ավարտը»,-այսպես բնորոշեց ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանը երեկ ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը:
Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Շուշանիկ Սաղյանը նախաձեռնել է գիտական սեմինար «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսումնառողների համար՝ «Հաղորդակցման հմտություններ» թեմայով: Սեմինարի նպատակն է ուսանողներին ծանոթացնել հաղորդակցման հմտությունների համակարգին, բաղադրիչներին՝ իմացաբանական շահադրդվածության և մասնագիտական կարողունակության սահմաններում:
Մարտի 17-ին ԱրՊՀ-ում համալսարանի ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և ավարտական խմբերի ուսանողների հետ հանդիպում է ունեցել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կադրերի հավաքագրման բաժնի տնօրեն Գոռ Նազարյանը, ներկայացրել կրթական հիմնադրամի կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերը, հանդես եկել ԱրՊՀ-ի հետ համագործակցությունն ակտիվացնելու առաջարկությամբ:
Համաձայն ԱրՊՀ ուսումնական պլանի՝ ավարտական կուրսերի 6 մասնագիտական խմբերում նախատեսվում է 8 շաբաթ տևողությամբ փորձուսուցում, որը սկսվել է փետրվարի 7-ից և կտևի մինչև ապրիլի 2-ը: Փորձուսուցումը ընթանում է երկու փուլով՝ուսումնական և արտադրական: ԱրՊՀ փորձուսուցման բաժնի պետ Անուշ Հայրապետյանի խոսքով՝ փորձուսուցումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով 20-ից ավելի ուսանողներ ունեցող խմբերը բաժանվել են ենթախմբերի:
Մարտի 16-ին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը հանդիպել է համալսարանի ստորաբաժանումների պատասխանատուների և ուսանողական խմբերի ավագների հետ, խոսել հանրապետությունում տիրող իրավիճակի, համալսարանի ընթացիկ և առաջիկայում նախատեսվող աշխատանքների մասին:
Մարտի 15-ին ԱրՊՀ կենսաբանության և քիմիայի ամբիոնի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում կազմակերպվել է օլիմպիադա «Կենսաբանություն» առարկայից, որին մասնակցել են 9-12-րդ դասարանների աշակերտներ։
Մարտի 15-ին ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ ուսանողների համար կազմակերպվել է բաց դասախոսություն՝ «Խաղամոլության հոգեբանական նկարագիրը» թեմայով: Դասախոսությունը վարել է մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս Արմինե Ավանեսյանը:
Մարտի 13-ին լրացել է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը: Տարին հոբելյանական է, և Չարենցին նվիրված միջոցառումները կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Այսօր՝ մարտի 14-ին, ԱրՊՀ գրադարանի և ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվել է գրական-գեղարվեստական միջոցառում՝ նվիրված Եղիշե Չարենցին:    
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի կողմից ամբիոնի ավագ դասախոս Իննա Ադամյանի նախաձեռնությամբ և «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությամբ սովորող ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել է պոեզիայի և հիշատակի ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած ԱրՊՀ ուսանողների հիշատակին: Ներկաները հարգանքի տուրք են մատուցել ի հիշատակ հանուն հայրենյաց նահատակված հերոսների: