Արցախի պետական համալսարան
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող «Պետության կարիքների համար հոգեբանական վերականգնման ծառայության մատուցում» ծրագրի շրջանակում  Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Լևոն Սարգսյանի, կիրառական ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Ա. Առաքելյանի, նույն ամբիոնի դասախոս Ս. Առաքելյանի հետ միասին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ 100-ամյակի կապակցությամբ Չիկագոյի համալսարանի հոգեբանության դպրոցի կողմից իրականացվող «Հետպատերազմյան շրջանում ընտանիքների և պատերազմի մասնակիցների հոգեկան առողջության և բարեհարմարության» թեմայով վերապատրաստման ծրագիրը կյանքի կոչվեց Արցախի պետական համալսարանում:
Հարգելի՛ կանայք և աղջիկներ. Շնորհավորում եմ Ձեզ` Կանանց միջազգային օրվա առթիվ: Այս օրը առիթ է` ևս մեկ անգամ արժևորելու և գնահատելու Ձեզ ու Ձեր աշխատանքը: Դուք կրողն եք այն վեհ ու բարձր արժեքների, որոնց շնորհիվ հայը դարերի ընթացքում կարողացել է դիմակայել բոլոր մարտահրավերներին ու դժվարություններին՝ պահպանելով իր ազգային ինքնությունը: Հայ կինը օջախի պահապան է, ընտանիքին ջերմություն հաղորդող մայր, հոգատար քույր, բանիմաց մասնագետ, սոցիալական արդարություն ու համերաշխություն տարածող քաղաքացի, իսկ հարկ եղած դեպքում՝ զինակից ընկեր, ինչպես պատմական բոլոր այն ժամանակներում, երբ հայրենիքն է վտանգված:
Ազգային արժեքների պահպանում ու ամրապնդում, միասնականություն, ավանդույթների ու ժողովրդական իմաստնության վերարժևորում ժամանակակից զարգացումների համատեքստում, ինքնության պահպանում, դժվարություններին դիմակայելու, բայց հայրենի հողից չհեռանալու անկոտրում կամք․ սրանք այն հիմնական շեշտադրումներն էին, որոնք ընկած էին այսօր կազմակերպված «Արցախ, մեր տուն» խորագրով միջոցառման գաղափարական հիմքում։
Մարտի 5-ին ԱրՊՀ-ում բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել օլիմպիադա «Մաթեմատիկա» առարկայից, որին մասնակցել է հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների մոտ երեք տասնյակ աշակերտ։ Օրը պատահական չէր ընտրված. մարտ ամսվա առաջին շաբաթ օրը նշվում է որպես մաթեմատիկի օր։ Նախքան օլիմպիադայի մեկնարկը՝ ուսանողական խորհրդի կողմից միջոցառմամբ արժևորվել է օրվա խորհուրդը, մաթեմատիկայի տեղն ու դերը ժամանակակից աշխարհում։
Ուսանողական առօրյան ակտիվ ու բովանդակալից դարձնելու նպատակով բուհում հաճախակի են կազմակերպվում կրթագիտական միջոցառումներ: Այսօր տնտեսագիտության ֆակուլտետի  ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված հերթական  միջոցառումը նպատակ ուներ ուսանողների իմացությունները տնտեսագիտությունից ստուգել «Տնտեսագիտական այլ կերպ» խաղ-մրցույթի միջոցով, որին մասնակցել են ֆակուլտետի ուսանողներից բաղկացած տարբեր թիմեր:
Փետրվարի 21-ից 25-ը  ՀՀ ՈԱԱԿ-ում տեղի է ունեցել «Մասնագիտական  կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմներ» թեմայով վերապատրաստման ծրագիրը, որը նախատեսված էր մասնագիտական ուսումնական հաստատությունների ՄԿԾ-ների մշակման, բարելավման գործընթացի մասնակիցների համար: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել  ՄԿԾ-ների շարունակական բարելավման գործընթացին:
Փետրվարի 28-ին ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնի և բուհի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Սումգայիթյան ողբերգության 34-րդ տարելիցին։ Միջոցառման ընթացքում ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը և մի խումբ ուսանողներ հանդես են եկել զեկույցներով՝ Սումգայիթյան ցեղասպանության պատմական ու իրավական գնահատականների վերաբերյալ։
Փետրվարի 14-ից 18-ը Արցախի պետական համալսարանի լրագրություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողները փորձուսուցում են անցել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` գլխավոր խմբագիր Արմեն Սարգսյանի ղեկավարությամբ:
Փետրվարի 24-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ռուսաց լեզվի դասավանդման առանձնահատկությունները բուհում» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին հրավիրված էին ԱրՊՀ, Մեսրոպ Մաշտոց և Գրիգոր Նարեկացի համալսարաններում ռուսաց լեզու դասավանդող  մասնագետներ:
Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ ԱրՊՀ-ն նախաձեռնել է հանդիպում պատերազմի բովով անցած մի խումբ սպաների ու զինվորների հետ, որին մասնակցում էին  բուհի  ուսանողները:  Հանդիպումը յուրահատուկ հայրենասիրության դաս էր, որի բանախոսները պատերազմի դաժանություններն անձամբ զգացած ու հերոսությունների իրենց բաժինը կերտած մարդիկ էին, ովքեր պատերազմի մասին պատմում էին իրենց տեսածով, զգացածով ու հայրենիքի համար կատարած իրենց ծառայությամբ: Տղաներ, ովքեր քչախոս են իրենց կատարածի մասին, բայց մեծություն՝ իրենց սխրանքներով: