Արցախի պետական համալսարան
Հարգարժան պարոն Սերոբյան Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ  Շիրակի պետական համալսարանի ռեկտոր ընտրվելու կապակցությամբ:
Հայ ժողովրդի կյանքում փետրվարյան հիշարժան օրերը՝ Արցախյան շարժման 34-ամյակ, Հովհաննես Թումանյանի ծննդյան օր, Գիրք նվիրելու տոն և Մայրենիի օր, բանասիրական ֆակուլտետի «Դպրատուն» գրական խմբակի սաները դարձրել են այսօր կազմակերպված գրական-գեղարվեստական միջոցառման առիթ: Միջոցառումը նախաձեռնել է գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ  Զինաիդա Բալայանը՝«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ սովորող 1-ին և 3-րդ կուրսերի ուսանողների մասնակցությամբ: Միջոցառումը մեկնարկել է խոնարհումի և հարգանքի արարողությամբ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում անմահացած մեր հերոս ուսանողների:
Փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի իստիտուտի և Գավառի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է Մայրենիի օրվան նվիրված միջազգային առցանց համաժողով՝ «Մայրենիի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով:
Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դասախոս Արմինե Արզումանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Մայրենիի տոնին։
Փետրվարի 21-ին ԱրՊՀ ռեկտոր Արմեն  Սարգսյանը հանդիպել է  ուսանողական ինքնավար կառույցների ակտիվի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև  ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը և ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ներկայացուցիչներ:
Փետրվարի 18-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավունքի ամբիոնի դասախոս, ի.գ.թ., դոցենտ Ռիտա Առուստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են գիտական ընթերցումներ՝ նվիրված 2017 թ. փետրվարի 20-ին ընդունված ԱՀ Սահմանադրության օրվան, որի ընթացքում «Իրավագիտություն» մասնագիտության 2-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները հանդես են եկել գիտական զեկուցումներով արդիական նշանակություն ունեցող խնդիրների շուրջ:
Փետրվարի 17-ին ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետում տեղի է ունեցել կլոր-սեղան-քննարկում՝ դասախոսների, ուսանողների և հրավիրված մասնագետների մասնակցությամբ: Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, մ.գ.թ. Արմինե Բաղդասարյանի նախաձեռնած քննարկումը վերաբերում էր հեռավար ուսուցման մարտահրավերներին: Մասնակից մասնագետները և ուսանողները տարբեր տեսանկյուններից քննարկել են առկա խնդիրները, մատնանշել առավելություններն ու թերությունները, խնդիրների լուծման ուղիները:
Փետրվարի 15-ին գումարվել է ԱրՊՀ խորհրդի նիստ, որի ընթացքում ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ներկայացրել է 2020-2021 ուստարվա կատարած աշխատանքների մասին հաշվետվություն։
Արցախի պետական համալսարանում 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակում «Միկրոներածություն» դասընթացի շրջանակում ԱրՊՀ-ում կդասախոսի ՀՀ-ից հրավիրված դասախոս, տ.գ.թ., դոցենտ Սուրեն Պարսյանը:  
  ԵՊՀ պատմության ֆակուլտետի և ԱրՊՀ պատմության ֆակուլտետի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում այսօր՝ փետրվարի 10-ին, տեղի ունեցավ առցանց հանդիպում ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հովհաննիսյանի հետ: