Lilia2  Աշխարհահռչակ Պաբլո Պիկասոն ասել է.«Արվեստի նպատակն է մեր հոգուց հանել առօրյա կյանքի փոշին: Իսկ արվեստի վերջնական նպատակը մարդկանց մղել անելու այն, ինչ իրենց հարկավոր է ու գիտակցել այն, ինչ նրանք գիտեն»: Այսօրվա մեր զրուցակիցը լրագրություն 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիա Ղազարյանն է, ով առաջնորդվում է «Հավատա ինքդ քեզ և վստահիր Աստծուն» կարգախոսով: Նրա համար արվեստը կենսակերպ է: Եկեք միասին բացահայտենք նրան:

Մանրամասն...
 

Valentina1

Գազօջախն եմ հիշում ու գոլորշուց մգացած պատուհանն այն մոռացված տնակի: Իրեն եմ հիշում, չծերացած, բայց տարիների թախիծը կուտակած աչքերում, փարթամ, բայց զայրույթից հազար անգամ քաշքշված մազերով:Երկար պիտի պայքարեր Անահիտն իր երկկենցաղ կյանքում: 
Տասնութամյա շիկահեր աղջիկը, ում այտերին տեղ-տեղ արևի լույսից նշմարվում էին դարչնագույն կլորակները՝պեպենները, անմիտ, անվերջ շփոթված շարժումներով առանձնանում էր բակի այլ շիկահերներից:  Ժպիտն արտացոլում էր անցավ պատանեկությունը, կես կատակ խոսքերը լցնում էին անգույն օրվա երանգները: Ինքն էլ իր երազների նման մի քիչ իրական չէր: Կես երազ, կես իրականություն էր տարիներիս լուսանցքում թողած հարազատս
:

Մանրամասն...
 

31956443 2040428582945447 3941754172033990656 n

Պատկերացրեք աշխարհի մի քաղաքում շոգ է, Դուք էլ շտապում եք: Ձեզ մոտեցած լրագրողի հարցին, երևի ոչինչ, որ չպատասխանեք: Լավագույն (լավագույնի վրա գիծ եմ քաշել)… Ավելի լավ դեպքում կմտածեք` մեկ ուրիշը կպատասխանի:

Մանրամասն...
 

 35240512 1910388332584755 894599652911874048 n  35114544 1910388372584751 658026115444506624 n

Օրերս ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հ.լեզու և գրականություն բաժնի 1-ին կուրսի ուսանողները կուրսղեկ, գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ, բ. գ. թ. Զինաիդա Բալայանի նախաձեռնությամբ այցելեցին ք. Շուշի: Ուսանողները շրջեցին Շուշիի տեսարժան վայրերում, այցելեցին թանգարաններ, հաղորդակցվեցին հինավուրց Շուշիի հոգևոր և մշակութային արժեքներին, կատարեցին մոմավառություն:

Մանրամասն...
 

mnk4    mnk3

mnk2   mnk1

Հունիսի 8-ին ԱրՊՀ մի խումբ ուսանողներ ՈՒՀՏԱ, ՀԿ, Լ բաժնի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բարեգործական ծրագրով այցելել են Շուշի քաղաքի համար 1 և Քարին Տակ համայնքի մանկապարտեզներ՝ երեխաների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով: Այցի ընթացքում համալսարանականները նվերներ են հանձնել նաև մանկապարտեզներին:

Մանրամասն...
 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 > >>