Արցախի պետական համալսարան

AydinyanShahen

Մանկավարժության և սպորտի  ֆակուլտետ

Դեկան` ավագ դասախոս Շահեն Վարդանի Այդինյան 

Էլ. հասցե`  aydinyanshahen11@asu.am

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ռազմավարական ծրագիր

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետը տարբեր ժամանակներում հանդես է եկել տարբեր անվանումներով և ունեցել է տարբեր կառուցվածք: 1971-72 ուս. տարում   կազմակերպվել էր  երկու   ֆակուլտետ՝ պատմաբանասիրական և   ֆիզիկամաթեմատիկական: 1976 թվականից Ստեփանակերտի  մանկավարժական  ինստիտուտում  որպես  ինքնուրույն  ֆակուլտետ   գործել է մանկավարժության և հոգեբանության     ֆակուլտետը: 

Սկզբում անվանվել է մանկավարժության և հոգեբանության /1976-1988թթ./, այնուհետև՝ նախադպրոցական մանկավարժության և կենսաբանության /1988-1992թթ./, մանկավարժության և մարմնակրթության` /1992-1994թթ./: 1994թ. վերափոխվել և անվանվել է հումանիտար ֆակուլտետ: Համալսարանում հումանիտար ֆակուլտետը ամենաբազմապրոֆիլ և բազմալեզու ֆակուլտետն էր՝ մանկավարժություն և տարրական կրթության մեթոդիկա, հոգեբանություն, հայոց լեզու և գրականություն, օտար լեզուներ, ռուսաց լեզու և գրականություն, իրավագիտություն, պատմություն, մարմնակրթություն, նկարչություն, գծագրություն մասնագիտությունների 4-5-ամյա ուսուցմամբ՝ առկա և հեռակա բաժիններով:

1999-2000 ուս.տարում հումանտիր  ֆակուլտետից առանձնանում է բանասիրական բաժինը՝ որպես ինքնուրույն ֆակուլտետ, իսկ 2002-2003 ուս.տարում՝ նաև իրավաբանական բաժինը և ձևավորում նոր տնտեսաիրավաբանական ֆակուլտետ:

2010թ. հումանիտար ֆակուլտետի հիմքի վրա ձևավորվում է 2 ֆակուլտետ՝ մանկավարժության  ֆակուլտետ և պատմության ու քաղաքագիտության ֆակուլտետ:

2012թ. օգոստոսին ԱրՊՀ գիտխորհրդի որոշմամբ ստեղծվում է նախազորակոչային և ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետը:

ԱրՊՀ գիտխորհրդի 2015թ. հուլիսին կայացած նիստի որոշմամբ <<Մանկավարժություն>> և <<ՆԶՊ և ֆիզիկական դաստիարակություն>> ֆակուլտետների միացման եղանակով վերաձևավորվել է մանկավարժության և սպորտի ֆակուլտետը, որը գործում է առայսօր: 

ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ֆակուլտետի առաքելությանը հանրակրթության ոլորտի մանկավարժների և հոգեբան-մասնագետների պատրաստումն է: Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման միջոցով բակալավրի և մագիստրոսի որակավորումներով ֆակուլտետի շրջանավարտ մասնագետները ազգային աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կարողություններով ու անհրաժեշտ գիտելիքներով,ինչպես նաև օժտված ազգային, բարոյական, հոգևոր ու համամարդկային արժեհամակարգով իրենց հայանպաստ ներդրումն են բերում մատաղ սերնդի ուսուցման ու  դաստիարակության գործում:

ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Ֆակուլտետի տեսլականն է՝ ապահովել առաջնակարգ կրթություն՝ տեսության և փորձուսուցման համակցմամբ,ուսումնական գործընթացում դասախոսների և սովորողների արդյունավետ համագործակցության ճանապարհով,նպաստել ֆակուլտետի հեղինակության և մրցակցության բարձրացմանը: Ֆակուլտետի տեսլականի կարևոր բաղադրիչն է՝ դառնալ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող կրթական և հոգեբանական ծառայություններ մատուցող ժամանակակից մրցունակ ուսումնական,հետազոտական ու մարզամշակութային ստորաբաժանում,որը կկարողանա համադրել ինչպես ուսուցման ավանդական մեթոդների վերանայված ու լրամշակված տարբերակները,այնպես էլ ժամանակակից կրթական ու տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնված և արդյունավետ օգտագործումը:

Ֆակուլտետի ամբիոնները պարբերաբար վերանայում ու արդիականացնում են դասավանդվող առարկաների ուսումնական ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին,ինչպես նաև բակալավրիական ու մագիստրոսական կրթական ծրագրերը:

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 Ֆակուլտետի ամբիոններում իրականցվում են աշխատանքներ ուղղված ուսումնական, մանկավարժական, արտադրական  և գիտամանկավարժական փորձուսուցումների արդյունավետ կազմակերպմանը, կուրսային և ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի թեմաների համապատասխանեցմանը ԱՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից խնդիրներին:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ֆակուլտետում սերտացվում են կապերը ՀՀ գործընկերների հետ և իրականացվում են համատեղ աշխատանքները: Ֆակուլտետը մշտական կապ ունի Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկակակն պետական ինստիտուտի, Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանի, Հայաստանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Երևանի Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի, Երևանի <<Անիմա>>հոգեբանական կենտրոնի հետ: Այդ համագործակցությունը արտահայտվում է ինչպես նոր մասնագիտական գրականության, ուսումնական պլանների ձեռք բերման, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների  ձևավորման, այնպես էլ տարբեր արդիական թեմաների շուրջ գիտաժողովների, թրենինգների մասնակցության ու մասնագետների հրավիրման և դասախոսությունների վարման, ֆակուլտետի ուսանողները նշված բարձրագույն ուսումնական հաստատություններոմ ու կազմակերպություններում ուսումնական գործընթացին ծանոթանալու, մասնագիտական դասընթացներին մասնակցելու  և փորձուսուցում անցնելու միջոցով:

ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բուհական կրթության զարգացման քաղաքականության շրջանակներում ֆակուլտետում իրականացվում են մի շարք գիտական միջոցառումներ հետևյալ ձևաչափերով.

-գիտական ընթերցումներ,

-գիտաճանաչողական ընթերցումներ,

-կլոր սեղաններ,

-կազմակերպել և մասնակցել /այդ թվում և այլ բուհերում կազմակերպվող / գիտաժողովներին և այլն:

-մասնագիտական հոդվածների քննարկում:

Ֆակուլտետի միջոցառումների շրջանակը ներառում է նաև բուհ-դպրոց և բուհ-զորամաս համագործակցությունը: Ֆակուլտետի ուսանողները այցելում են դպրոցներ,հանդես են գալիս հասարակության մեջ ուսուցչի մասնագիտության դերի և նշանակության,բուհում մասնագիտական կայացման գործընթացի,ուսանողական կյանքի առօրյայի վերաբերյալ զեկույցներով: Ուսանողները առանձնահատուկ վերաբերմունքի  են արժանացնում կրթության առանձնահատուկ կարիք ունեցող աշակերտների հետ տարվող աշխատանքը:

Ֆակուլտետի դասախոսների և ուսանողների կապը ՊԲ զորամասերի հետ ավանդական է: Զինծառայողների մասնակցությունը ֆակուլտետում անցկացվող միջոցառումներին, սպա-հոգեբանների վերապատրաստման դասընթացների ու հավաքների անցկացումը ֆակուլտետում,այցելություն ՊԲ զորամասեր կրում է պլանային աշխատանքների բնույթ:

Ֆակուլտետի դեկանատը, մասնագիտական ամբիոնները, ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը կրթական ու գիտական միջոցառումներից զատ, ուսանողների ստեղծագործական, մարզական, մշակութային, ժամանցային բազմաթիվ միջոցառումներ են նախաձեռնում ու անցկացնում: Միջոցառումները պլանավորվում են ստորաբաժանումների ուսումնական տարվա, ինչպես նաև ՖՈւԽ և ՈւՀԳ  պլաններում:

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Բակալավրիատ

- Հոգեբանություն

- Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

- Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն

- Մանկավարժություն և հոգեբանություն (նախադպրոցական)

- Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության)

Նախադպրոցական մանկավարժություն

- Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա

 Ընդհանուր մանկավարժություն

- Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

Մասնագիտական մանկավարժություն

- Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ

- Նախնական զինվորական պատրաստություն

Հոգեբանություն

- Հոգեբանություն

Մագիստրատուրա

Ընդհանուր մանկավարժություն

- Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

 Հատուկ մանկավարժություն

- Հատուկ մանկավարժություն

 Մասնագիտական մանկավարժություն

- Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ

Հոգեբանություն

- Հոգեբանություն

Ֆակուլտետն ունի 2 ամբիոն 

Մանկավարժության և հոգեբանության ամբիոն

Ֆիզիկական դաստիարակության և նախնական զինվորական պատրաստության ամբիոն