ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Դեկան` քիմիական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վոլոդյա Սիմոնի Միրզոյան
e-mail: volodyamirzoyan@mail.ru
հեռ. (+37497) 288808
Բնագիտական ֆակուլտետի ռազմավարական ծրագիր
Բնագիտական ֆակուլտետը տարբեր ժամանակներում հանդես է եկել տարբեր անվանումներով և ունեցել է տարբեր կառուցվածք: 1993թ. այն կոչվել է բնագիտական և բժշկագիտության ֆակուլտետ: 2000թ.-ից բնագիտական ֆակուլտետը կիսվել է ֆիզիկամաթեմատիկական և քիմիա-կենսաբանական ֆակուլտետների: 2015թ.-ից ֆակուլտետները միավորվել են, և այժմ գործում է որպես բնագիտական ֆակուլտետ, որի կազմում ներառվում են տարբեր մասնագիտություններ:
Ֆակուլտետում հետազոտական աշխատանքներ են իրականացվում ուսումնական գործընթացի բարելավման, գիտահետազոտական գործունեության ընդլայնման, ուսանողական միջոցառումների ակտիվացման ուղղություններով:
ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Բնագիտական ֆակուլտետի ռազմավարության» համաձայն ֆակուլտետի առավելությունը մասնագիտական գիտելիքներով և հմտություններով մրցունակ, համամարդկային արժեքները ճանաչող ազգային առաջնահերթորեն կարևորող արհեստավարժ մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության մասնագիտություններ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մասնագետների պատրաստումն է:
ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Ֆակուլտետի տեսլականն է՝ բարձրացնել ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը, նպաստել ֆակուլտետի մրցունակության բարձրացմանը, ապահովել կրթական բարձր որակի մշակույթի ձևավորումը, մատուցվող կրթական ծառայությունների համապատասխանությունը և միջազգային չափանիշներին:
Ֆակուլտետի կրթական գործունեությունը պետք է համահունչ լինի փոփոխվող միջավայրի առաջարկվող պայմաններին: Այդ առումով ֆակուլտետի ամբիոնները պարբերաբար վերանայում և արդիականացնում են դասավանդվող առարկաների ուսումնական ծրագրերը, ինչպես նաև բակալավրիատի և մագիստրոսի կրթական ծրագրերի կառուցվածքը:
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ֆակուլտետի ամբիոններում իրականացվում են աշխատանքներ ուղղված ուսումնա-արտադրական և գիտամանկավարժական փորձուսուցումների արդյունավետ կազմակերպմանը, կուրսային և ավարտական աշխատանքների, մագիստրոսական ատենախոսությունների թեմաների համապատասխանեցմանը ԱՀ տնտեսությունների և դպրոցների ժամանակակից խնդիրներին:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բնագիտական ֆակուլտետը համագործակցում է հայաստանյան բուհերի համապատասխան ֆակուլտետների և ամբիոնների հետ. ՀՀ Գ ԱԱ, ԵՊՀ , ԵՊՄՀ , ՎՄՀ, ԵՃՀ և այլ բուհերի հետ: Տարվա ընթացքում հրավիրվում են դասախոսներ, հատուկ կուրսերի ընթերցման համար:
Բնագիտական ֆակուլտետի համարյա բոլոր ամբիոնները կապ են պահում ԼՂՀ դպրոցներում աշխատող մասնագետների հետ , որոշակի օգնություն ցույց տալիս նրանց մասնագիտական աշխատանքներով: Հատկապես այդ կապերը սերտ են Ստեփանակերտ քաղաքի թիվ 2 և թիվ 7 դպրոցների հետ :
ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Համալսարանական կրթության զարգացման քաղաքականության շրջանակներում ֆակուլտետում իրականացվում են մի շարք գիտական միջոցառումներ հետևյալ ձևաչափերով՝
- Գիտական ընթերցումներ
- Գիտաճանաչողական ընթերցումներ
- Կլոր սեղաններ
Ֆակուլտետի ղեկավարությունը պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ համատեղ զգալի աշխատանքներ է նախաձեռնում ինչպես ներհամալսարանական, այնպես էլ հանրապետության սահմաններից դուրս կազմակերպվող գիտական միջոցառումներին ուսանողների մասնակցությունը ապահովելու համար :
ՀՀ- ում և Վրաստանում կազմակերպվել է «Սպորտային ծրագրավորում» թեմայով միջազգային օլիմպիադա, որին երկու տարի շարունակ մասնակցել են «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության ուսանողները և գրավել են մրցանակային տեղեր:
Ֆակուլտետի միջոցառումների շրջանակը ներառում է նաև ԲՈՒՀ-դպրոց համագործակցությունը:
Ֆակուլտետի բարձր կուրսի ուսանողները և դասախոսները այցելում են ավագ դպրոցներ և վարում խորհրդատվական մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ դասեր: Կլոր սեղան ձևաչափով կազմակերպվում է քննարկումներ,ֆակուլտետի անցած ուղուն,մասնագիտությունների դերի և նշանակության վերհանմանը:
Ֆակուլտետի ղեկավարությունը, ուսանողական խորհուրդը և գիտական խորհուրդը կրթական և գիտական միջոցառումներից զատ, ուսանողների բարոյական, ստեղծագործական կյանքն բովանդակալից դարձնելու նպատակով կազմակերպել են նաև մշակույթային և ժամանցային մի շարք միջոցառումներ:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բակալավրիատ
- Մաթեմատիկա և ֆիզիկա
- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
- Կենսաբանություն և քիմիա
- Աշխարհագրություն
- Դեղագործական քիմիա
Մասնագիտական մանկավարժություն
- Կենսաբանություն
- Քիմիա
- Աշխարհագրություն
- Ֆիզիկա
- Մաթեմատիկա
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)
- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Քիմիա
- Դեղագործական քիմիա
Մագիստրատուրա
Կենսաբանություն
- Կենսաբանություն
- Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա
Քիմիա
- Քիմիա
- Դեղագործական քիմիա
Աշխարհագրություն
- Աշխարհագրություն
Մասնագիտական մանկավարժություն
- Ֆիզիկա
- Մաթեմատիկա
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)
- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Տեղեկատվական համակարգեր
- Կառավարման տեղեկատվական համակարգեր
Բնագիտական ֆակուլտետն ունի 4 ամբիոն:
Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոն
Կենսաբանության և քիմիայի ամբիոն
Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն