Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ հարգելի՛ ուսանողներ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի առաջնորդության զարգացման ծրագրին միանալ ցանկացողները կարող են դիմել ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին: «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է առաջնորդության զարգացման իր ծրագիրը՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների կարողությունների հզորացման։ Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին՝ անկախ իրենց մասնագիտությունից, միանալ շարժմանը,աշխատել լավագույն մասնագետների հետ՝ միևնույն ժամանակ նպաստելով Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ու գյուղական համայնքների զարգացմանը։
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանն անհրաժեշտ են կամավորներ` սոցիալական հարցում անցկացնելու համար: Կամավորագրվելու համար կարող եք դիմել ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին կամ ԱրՊՀ Ուսխորհուրդ:
Սեպտեմբերի  9-ից Արցախի պետական համալսարանում մեկնարկել է պատմաճանաչողական արշավների լայն ծրագիր, որի առաջին մասնակիցներն էին բարձր առաջադիմությամբ համալսարան ընդունված առաջին կուրսեցիները։ Շուրջ  500  ուսանող  հասցրել  են  ծրագրի  մասնակից  դառնալ: Նախաձեռնության  շրջանակներում  ուսանողները  այցելել  են  Տիգրանակերտ, Դիզափայտ, Ամարաս, Դադիվանք, Հունոտի  կիրճ, Երիցմանկանց  վանք  և  Ուլուբաբ: Ծրագիրը  կրում է  ինչպես  հայրենաճանաչողական, այնպես  էլ  բնապահպանական  բնույթ: Արշավներն իրականացվում են ԱրՊՀ ղեկավարության, ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժնի, ինչպես նաև ուսանողական խորհրդի աջակցությամբ:
ԱրՊՀ հարգելի՛ ուսանողներ և շրջանավարտներ,ՈՒՀՏԱ և կարիերայի բաժինը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա են թափուր աշխատատեղեր:Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անցեք հետևյալ հղումով   http://edu.nkr.am/.../%D4%B1%D5%80-%D5%B6%D5%A1%D5%AD%D5...
Սիրելի ուսանողներ։ Սիրով տեղեկացնում ենք, որ հուլիսի 17-ին մեկնարկած ուսանողական նախաձեռնությունը օրերս ամփոփվեց, և հավաքված բոլոր ծանրոցներն ու նամակները հասան իրենց փոքրիկ հասցեատերերին։ ԱրՊՀ հանրային նշանակության միջոցառումների կազմակերպիչ Վահե Գալոյանը ուսանողների կողմից հանգանակված նվերներն ու աջակցությունն անձամբ հասցեատիրոջը հասցնելու նպատակով մեկնել էր ՀՀ Տավուշի մարզ։ Վահե Գալոյանը նաև տեղեկացրել է, որ Այգեպարի մանկապարտեզն արդեն վերանորոգվել է, ինչի շնորհիվ հնարավոր է եղել երեխաների հետ հանդիպել և ջերմ զրուցել մանկապարտեզի վերանորոգված շենքում։ Ըստ նրա, Այգեպարում տիրում է հայրենասիրական բարձր տրամադրություն և մարտական ոգի։ Հայրենիքը սկսվում է սահմանից և ավարտվում այնտեղ, իսկ սահմանին տիրող կյանքը հույս և վստահություն է ներշնչում բոլորիս։
Իրավաբանական կազմակերպությանն անհրաժեշտ են աշխատողներ` իրավագիտության և/կամ բանասիրության բակալավրի աստիճան ունեցող անձինք կամ 3-րդ, 4-րդ կուրսերում սովորող ուսանողներ։ Աշխատանքի վայրը` քաղաք Ստեփանակերտ Աշխատանքային ժամերը` 09։30-19։00 (առանց ուսանողների դասաժամերի) Աշխատավարձը` ըստ նշանակված հաստիքի և աշխատանքի ծավալի Անհրաժեշտ հմտություններ՝ Բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն Վերլուծական կարողություններ Արագ որոշումներ կայացնելու ունակություն Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն Թիմային աշխատելու ունակություն Գրագետ խոսք և գրագրություն MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel, Power point) Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։ Մանրամասների համար զանգահարել 097 22 03 20 հեռախոսահամարով:  
Հարգելի´ ուսանողներ Ստորև ներկայացնում ենք ԱրՊՀ «Կրեդիտային համակարգով առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման» կարգից մի հատված. ԲԱԺԻՆ 6 «Գիտելիքների ստուգման և գնահատման համակարգ» 6.3 Բանավոր քննության /ստուգման/ գնահատականն ուսանողն իրավունք ունի բողոքարկելու քննող դասախոսին /հանձնաժողովին/ այն հայտարարելու պահին` առանց լսարանից դուրս գալու: Ուսանողի և դասախոսի համաձայնության դեպքում գնահատականը գրանցվում է ամփոփագրում, իսկ անհամաձայնության դեպքում դասախոսը /ընթերական/ դիմում է ամբիոնի վարիչին կամ նրա բացակայության դեպքում` ֆակուլտետի դեկանին: Բողոքարկման գործընթացն իրականացվում է մինչև ստուգման ավարտը ամբիոնի վարիչի, իսկ նրա բացակայության դեպքում` ֆակուլտետի դեկանի կողմից: Բողոքարկման արդյունքում որոշում է ընդունվում դասախոսի /հանձնաժողովի/ գնահատականի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին, որն էլ արձանագրվում է ամփոփագրում:  
ՈՒՀՏԱ և կարիերայի բաժինը տեղեկացնում է, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունում առկա է մարդկային ռեսուրսների մասնագետի թափուր աշխատատեղ՝ Հադրութ քաղաքում։  
Առկա է թափուր աշխատատեղ:Պաշտոնի անվանումը՝ հերթապահԱշխատանքային ժամերը` երկուշաբթիից ուրբաթ` 7:00-20:00 (հերթափոխային)Գտնվելու վայրը՝ ք. ՍտեփանակերտԴիմակներով և ձեռնոցներով աշխատանքի ներկայանալը պարտադիր է։Հարցերի և պարզաբանումների համար զանգահարել (097) 29 04 96 հեռախոսահամարով:
ՈՒՀՏԱ և կարիերայի բաժինը տեղեկացնում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանի կողմից կազմակերպվում է «Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա առցանց դասընթաց:Պահանջվող հմտություններ• Դպրոցական մաթեմատիկայի իմացություն• Անգլերեն կարդալու և հասկանալու կարողություններ• Նվազագույն համակարգչային գիտելիքներ• Անալիտիկ մտածողություն• Ոչ ֆորմալ միջավայրում սովորելու կարողություն (հեռավար)Մանրամասներին ծանոթանալու և հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով https://www.edu2020.am/
1 2