
ԱրՊՀ հարգելի´ շրջանավարտներ,
Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայում սովորելու նպատակով ՀՊՊԿ համալսարանի հայագիտական ամբիոնը հայտարարում է մրցույթ: Մագիստրատուրայում սովորելու բոլոր ծախսերը հոգում է Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանը:
15 Հունվար 2021

Հունվարի 11-ից ԱրՊՀ-ում մեկնարկել են հեռակա ուսուցման համակարգի 1-ին (ձմեռային) կիսամյակի պարապմունքները և կտևեն մինչև հունվարի 29-ը:
Բանասիրական, բնագիտական, պատմության և իրավագիտության ֆակուլտետներում պարապմունքները կազմակերպվում են 1-ին հերթով, իսկ տնտեսագիտության, մանկավարժության և սպորտի ֆակուլտետներում` 2-րդ հերթով:
11 Հունվար 2021

Հունվարի 8-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Շուշանիկ Ասրյանի նախաձեռնությամբ մագիստրատուրայի «Կառավարում» մասնագիտացման 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ «Մարդկային զարգացման հիմունքներ» դասընթացի շրջանակում կազմակերպվել են գիտական ընթերցումներ:
08 Հունվար 2021

Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված և համաձայն գիտխորհրդի համապատասխան որոշման` ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները հետ կվերադարձվեն. այլ ուսումնական հաստատությունների ուսանողները վարձավճարները հետ ստանալու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հունվարի 20-ը անձնագրի պատճենը /երկու կողմից/ ներկայացնել ԱրՊՀ հաշվապահություն կամ հանրակացարանի պարետին: Հունվարի 20-ից հետո փաստաթղթերը չեն ընդունվելու:
08 Հունվար 2021

Հունվարի 7-ին Արցախի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես է եկել ˝Action for Peace˝ հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ, հայ-հունական ծագում ունեցող լուսանկարիչ, հնագետ, դոկտոր Մարինա Մխիթարյան-Լազարիդուն: Մ. Մխիթարյան-Լազարիդուն Արցախում արդեն երկրորդ անգամ է: Առաջին այցը 2020 թ. սեպտեմբերին էր` նախքան պատերազմը` «Արցախի կանայք. պատերազմ, ինքնություն և խաղաղություն» վավերագրական լուսանկարչական պրոյեկտի համար նյութեր հավաքելու նպատակով, և որպես առաքելություն` մայր բուհի ուսանողությանն էր ներկայացրել իր հեղինակած «Խաղաղության հրեշտակը» խորագրով դասախոսություն-պրեզենտացիան:
07 Հունվար 2021

Համաձայն գիտխորհրդի կողմից հաստատված 2020-2021 ուսումնական տարվա ԱրՊՀ ուսումնական գործունեության օրացույցի` հեռակա ուսուցման համակարգի 1-ին կիսամյակի /ձմեռային/ պարապմունքները կմեկնարկեն հունվարի 11-ից և կտևեն մինչև հունվարի 29-ը:
07 Հունվար 2021

Հարգելի´ գործընկերներ, սիրելի´ ուսանողներ
Ապրելու, արարելու և աշխարհը ավելի լավը դարձնելու կամքը հային բնորոշ է ի բնե: Այսօր առավել, քան երբևէ, այդ որակները գերակա են մեզնից յուրաքանչյուրի գիտակցումի մեջ ու աշխատանքներում: Դրա վկայությունն է նաև պատերազմից դեռ չապաքինված վերքերով Արցախի պետական համալսարանում ուսումնական գործընթացի վերսկսումը: Ցավոք, պատերազմի պատճառով մեր բուհը ևս ունեցավ անդառնալի կորուստներ: Մեր տասնյակ ուսանողներ հանուն հայրենիքի և հայ ժողովրդի անվտանգության դարձան հավերժի ճամփորդներ: Փառք ու պատիվ, հավերժ խոնարհում նրանց: Մեր ժողովրդի համար այդ ծանր օրերին ԱրՊՀ բազմաթիվ ուսանողներ և դասախոսներ առաջնագծում ու թիկունքում իրենց նպաստն են ունեցել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Շնորհակալություն բոլորիդ:
31 Դեկտեմբեր 2020

Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել գիտխորհրդի տարեվերջյան նիստը, որը վարում էր ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը:
28 Դեկտեմբեր 2020

Դեկտեմբերի 28-ին Արցախի պետական համալսարանում ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում ուսանողների հետ հանդիպել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ով իր գործընկերների` Սամվել Մովսիսյանի, Փամելա Քարգի, Հիրոկի Տաչիրիի հետ այս օրերին Արցախում է բարեգործական ծրագրի շրջանակներում:
28 Դեկտեմբեր 2020

Դեկտեմբերի 25-ին Արցախի պետական համալսարանում «Հոգեբանություն» մասնագիտության մի խումբ ուսանողների հետ հանդիպում է ունեցել արցախյան ազատամարտի մասնակից, հոգեբան Ապրես Զոհրաբյանը:
25 Դեկտեմբեր 2020