Արցախի պետական համալսարան
Հունիսի 1-ին ԱրՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում կազմակերպվել է 2022-2023 ուստարվա շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը։ Բակալավրիատի և մագիստրատուրայի 71 շրջանավարտ է թողարկում տնտեսագիտության ֆակուլտետը։ Համալսարանականները, նախքան արարողության մեկնարկը, ծաղիկներ են խոնարհել ԱրՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնը տարբեր ֆակուլտետների ուսանողների համար կազմակերպել է առցանց էքսկուրսիա Տրետյակովյան պատկերասրահում: Սա լրացուցիչ կրթության ևս մի ձև է, որը միտված է ուսանողներին ծանոթացնելու ռուսական մշակույթի ավանդույթներին, ռուս ժողովրդի պատմական ժառանգությանը:
Այսօր Արցախյան առաջին պատերազմում անմահացած, ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող, բանաստեղծ հերոսամարտիկ Կոմիտաս Հակոբյանի ծննդյան օրն է. հավերժ փառք և խոնարհում: Ձեր սխրանքն անմահ է, Ձեր անունը՝ մեր սրտերում...
Մայիսի 31-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ուսանողական համագումարը։ Համագումարին ուսանողներին ողջունել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ կարևորելով 2022-23 ուստարում ուսանողական ինքնավար կառույցների կատարած աշխատանքը։ Շնորհակալություն հայտնելով ուսանողներին Արցախի Հանրապետությանը պատուհասած ծանր ժամանակաշրջանում ուսանողության առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու համար՝ ռեկտոր Արմեն Սարգսյանը պարգևատրել է շուրջ 100 ուսանողի, ովքեր ուսումնական տարվա ընթացքում առանձնահատուկ ակտիվություն են ցուցաբերել և արձանագրել հաջողություններ տարբեր բնագավառներում։
Մայիսի 30-ին Արցախի պետական համալսարանի ուսանողական խորհրդի և ՈւՀՏԱԿ բաժնի նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ «Ուսանողական գարուն» փառատոնը։ Փառատոնը համալսարանական-երիտասարդական միջոցառումներից ամենայուրօրինակն է, որի նպատակը գրական-մշակութային կյանքի ակտիվացումն է, ուսանողների գեղարվեստական դաստիարակության և գեղագիտական ճաշակի խթանումը: Վերջին տարիներին պատուհասած մարտահրավերների՝ Արցախյան 44-օրյա պատերազմի, քովիդի, շենքային պայմանների պատճառով ուսանողությունը զրկված էր յուրահատուկ ավանդույթից:
ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ «Հոգեբանություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողները մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս Արմինե Ավանեսյանի ղեկավարությամբ ԵՊՀ-ին կից առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի 8 «ա» դասարանի աշակերտների համար կազմակերպել են հանդիպում «Ճանաչիր ինքդ քեզ» խորագրով:
ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում «Կառավարում» 3-րդ կուրսի ուսանողների և դասախոս Մարիաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում։ Նպատակն էր դասընթացից ստացած ուսանողների տեսական գիտելիքները գործանականում կիրառելու հմտությունը զարգացնելը։
Արցախի պետական համալսարանում համագործակցության շրջանակում բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկայի ամբիոնի և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացված պրոբլեմների ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունեցել առցանց հանդիպում։
Մայիսի 23-ին Արցախի պետական համալսարանում կայացել է «Արցախի հոգեբանների միություն» մասնագիտական հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը, որին մասնակցում էին ԱրՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ, Արցախում գործող հոգեբաններ, «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողներ, ինչպես նաև հոգեբանության հարցերով հետաքրքրվող անձինք։
Համաձայն ԱրՊՀ ուսումնական օրացույցի՝ մայիսի 22-ից մեկնարկել են 2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի 2-րդ (ամառային) կիսամյակի ուսումնական պարապմունքները և կտևեն մինչև հունիսի 9-ը, պարապմունքներին զուգահեռ կկազմակերպվի նաև ստուգարքների հանձնման գործընթացը:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21