Արցախի պետական համալսարան

Համաձայն ԱրՊՀ ուսումնական օրացույցի՝ մայիսի 22-ից մեկնարկել են 2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի 2-րդ (ամառային) կիսամյակի ուսումնական պարապմունքները և կտևեն մինչև հունիսի 9-ը, պարապմունքներին զուգահեռ կկազմակերպվի նաև ստուգարքների հանձնման գործընթացը:

Բանասիրական, տնտեսագիտության, մանկավարժության և սպորտի, պատմության և իրավագիտության ֆակուլտետների պարապմունքները կազմակերպվում են 1-ին հերթով, իսկ բնագիտականը՝ 2-րդ հերթով:
Քննաշրջանը կմեկնարկի հունիսի 12-ից և կտևի մինչև հունիսի 16-ը:
Առաջին լուծարքի փուլը կկազմակերպվի հունիսի 19-ից մինչև 23-ը, իսկ երկրորդ փուլը՝ օգոստոսի 21-ից 25-ը:
Հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակի դասացուցակի էլեկտրոնային տարբերակը հասանելի է կայքի «Դասացուցակ» բաժնում: