Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 15-ին ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կայացել է «Իրազեկ ուսանող» խորագրով միջֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որով ամփոփվեցին համալսարանում նախորդ շաբաթ սկիզբ առած իրազեկման աշխատանքները:

«Ինտելեկտուալ խաղի նպատակն էր ոչ միայն ստուգելու իրազեկման աշխատանքներից ուսանողների ստացած գիտելիքները, այլև փորձելու նրանց ուժերը ինտելեկտուալ և մասնագիտական ոլորտներում»,- ասել է ԱրՊՀ ՈՒԳԸ նախագահ Աշխեն Ասրյանը՝ հավելելով, որ նման մրցույթները նպաստում են ուսանողների աշխարհայացքի ընդլայնմանը, հնարավորություն են տալիս զարգացնելու թիմում աշխատելու հմտությունները:
Երեք փուլից բաղկացած մրցույթի ընթացքում հնչել են ԱրՊՀ պատմության, կառուցվածքի, ուսանողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, ինչպես նաև ինտելեկտուալ բնույթի հարցեր:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի անդամները պարգևատրվել են գրքերով: