Արցախի պետական համալսարան

REKTOR

ՌԵԿՏՈՐ

   ԱՐՄԵՆ ՅՈՒՐԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Ծնվել է 1968 թ. սեպտեմբերի 19-ին, ԼՂԻՄ Հադրութի շրջանի Պլեթանց գյուղում, մտավորականի ընտանիքում:

1983 թվականին ավարտել է տեղի ութամյա, 1985 թվականին՝ Հադրութի ՄՄանվելյանի անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը։

1987-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում, ծառայությունն ավարտելուց հետո ընդգրկվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ջոկատներում։

1992 թվականին ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը, 1996 թվականին՝ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան։

1998 թվականին ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի ղեկավարությամբ «Շաղախի ենթաբարբառը Հադրութի ենթաբարբառի միջավայրում» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2000 թվականին՝ ՀՀ ԲՈՀ դոցենտի կոչում։

1996 թվականից դասավանդում է Արցախի պետական համալսարանում, 1999-2011 թվականներին զբաղեցրել է ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանի պաշտոնը՝ 1998-2000 թվականներին ղեկավարելով նաև ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության ԼՂՀ մասնաճյուղը։

2011 թվականին նշանակվել է ԱրՊՀ գիտքարտուղար, 2012 թվականին՝ ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար, 2015 թվականին՝ ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար։

Մասնակցել է ԼՂՀ-ում, ՀՀ-ում, ՌԴ-ում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում կազմակերպված մի շարք միջազգային գիտաժողովների։ 2008 թվականին Ստեփանակերտում կազմակերպել է միջազգային հայերենագիտական ութերորդ գիտաժողովը։ 2010 թվականին ԱրՊՀ ռեկտոր ՍՎԴադայանի հետ ԱրՊՀ-ում հիմնադրել է ազգագրական թանգարան՝ նվիրաբերելով իր անձնական հարուստ հավաքածուն։ ԱրՊՀ ուսանողների օգնությամբ, ըստ «Հայերենի բարբառագիտական նյութերի հավաքման ծրագրի», կազմել է Ղարաբաղի բարբառի շուրջ քսան խոսվածքների վկայագրերը և հանձնել ՀՀ ԳԱԱ ՀրԱճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտական բաժին։

Հեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական աշխատությունների ու ժողովածուների և շուրջ 60 գիտական հոդվածների, որոնց մեծ մասը վերաբերում է Ղարաբաղի բարբառին և բանահյուսությանը։ 2016 թվականին լույս է տեսել Արմեն Սարգսյանի «Արցախի բանահյուսությունը» գիրքը:

ԼՂՀ Նախագահի 2016 թվականի օգոստոսի 30-ի հրամանագրով շնորհվել է ԼՂՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

      Հեռ. (+374 47) 94 04 91

   E-mail: rector@asu.am