Գիտական գործունեության կառավարումը
Համալսարանի գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից.
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից.
2) հանրապետության ու օտարերկրյա հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նվիրատվություններից.
3) բարեգործական նպատակներով տրամադրվող միջոցներից.
4) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված համալսարանի միջոցներից.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ: Համալսարանը կազմակերպում և անցկացնում է գիտաժողովներ, համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ: