Բարև, սիրելի՛ ուսանող
Այս ուղեցույցը քեզ համար է: Ուղեցույցն ուսանողներին ծանոթացնում է Արցախի պետական համալսարանի համառոտ պատմությանը, կառավարման համակարգին, ստորաբաժանումների նշանակությանն ու գործունեությանը, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ուսանողների իրավունքներին ու պարտականություններին: Մաղթում ենք հաճելի և արդյունավետ ուսումնառություն:
ԱրՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԱրՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է համալսարանի ուսանողների գիտահետազոտական գործունեությունը, խրախուսում է ուսանողների գիտական մտքի և կարողությունների զարգացումը, նպաստում է նաև ԱրՊՀ գիտահետազոտական ներուժի աճին և հեղինակության բարձրացմանը: ՈւԳԸ-ն իրականացնում է տարաբնույթ կոնֆերանսներ, սեմինարներ, դասընթացներ՝ համագործակցելով ամբիոնների և ԱՀ պետական և ոչ պետական բուհերի ուսանողական գիտական ընկերությունների հետ: ՈւԳԸ-ն զբաղվում է ներբուհական և միջբուհական տարաբնույթ կլոր-սեղան քննարկումների, բանավեճերի, սեմինարների, կոնֆերանսների կազմակերպմամբ և իրականացմամբ: ՈւԳԸ հիմնական խնդիրներից է կրթական, գիտական, հետազոտական, ստեղծագործական և հոգևոր ոլորտներում սովորողների ակտիվ գործունեության և նախաձեռնությունների սատարումը, միջոցառումների կազմակերպումը:
ԱրՊՀ ուսանողական գիտական ընկերության կազմը 2022-2023 ուստարի
ԱրՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ
Ասրիյան Աշխեն Նորայրի
հեռ. 097312573, Էլ.հասցե՝ asriyanashkhen-4@asu.am
Տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Թաիրյան Աննա Արմենի
Հեռ.՝ +37497263036, էլ.հասցե՝ tairyananna@gmail.com
Բանասիրական ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Տաթևիկ Վարդանի Ղահրամանյան
Հեռ. 097-57-10-27, էլ․հասցե՝ tatevik_kagramanyan@mail.ru
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Լուսինե Արայիկի Հարությունյան
Հեռ.՝ +374 97 14 06 05, էլ.հասցե՝ luso0413@gmail.com
Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ
Էլա Գառնիկի Արզումանյան
Էլ.հասցե՝ ela.arzumanyan.01@mail.ru
Բնագիտական ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ
Շուշան Վալենտինի Դաշյան
Հեռ.՝ +374 97-26-48-41, էլ.հասցե՝ shushan001@bk.ru
ԱրՊՀ ուսանողական գիտական ընկերության կազմը 2021-2022 ուստարի
ԱրՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ
Տաթևիկ Վարդանի Ղահրամանյան
Հեռ. 097-57-10-27
Էլ․ հասցե՝ tatevik_kagramanyan@mail.ru
Տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Աննա Նաիրիի Հարությունյան
Հեռ. 094-24-49-02
Էլ. հասցե՝ harutyunyananna348@gmail.com
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ
նախագահ
Աշխեն Նորայրի Ասրյան
Հեռ. 097-31-25-73
Էլ.հասցե՝ Ashkhen.asryan.2017@mail.ru
Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՈւԳԸ
նախագահ
Էլա Գառնիկի Արզումանյան
Հեռ. 097-13-02-09
Էլ.հասցե՝ ela.arzumanyan.01@mail.ru
Բնագիտական ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ
Շուշան Վալենտինի Դաշյան
Հեռ. 097-26-48-41
Էլ. հասցե՝ shushan001@bk.ru
Բանասիրական ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ
Հերմինե Նորայրի Արզումանյան
Հեռ. 097-55-09-06
էլ. հասցե`hermine.arzumanyan1@gmail.ru
ԱրՊՀ ուսանողական գիտական ընկերության կազմը 2020-2021 ուստարի
ԱրՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ
Արման Ռուսլանի Ղազարյան
Հեռ. 097-21-04-15
Էլ.հասցե՝ arman021xazaryan@gmail.com
Բնագիտական ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ
Ալիսիա Արկադիի Դադայան
Հեռ. 097-23-27-20
էլ. հասցե՝ dadayanalisia@gmail.com
Բանասիրական ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ
Հերմինե Նորայրի Արզումանյան
Հեռ. 097 -55-09-06
էլ. հասցե` hermine.arzumanyan1@gmail.ru
Տնտեսագիտության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ
Դիանա Սամվելի Դանիելյան
Հեռ. 097-20-15-10
էլ. հասցե` dianadanielyan.2000@gmail.com
Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՈւԳԸ
նախագահ
էլա Գառնիկի Արզումանյան
Հեռ. 097-13-02-09
էլ.հասցե՝ ela.arzumanyan.01@mail.ru
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ
նախագահ
Աշխեն Նորայրի Ասրյան
Հեռ. 097-31-25-73
Էլ.հասցե` Ashkhen.asryan.2017@mail.ru
Հարգելի գործընկերներ, 2017թ-ի մայիսի 5-ին Արցախի պետական համալսարանը հրավիրում է ձեզ` մասնակցելու Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված ուսանողական գիտաժողովին:
Գիտաժողովն անց է կացվելու հետևալ գիտական ուղղություններով`
Ֆիզիկա-մաթեմատիկական և բնական գիտություններ`
● Մաթեմատիկա
● Տեղեկատվական տեխնոլոգիաներ
● Ֆիզիկատեխնիկական գիտություններ
● Կենսաբանություն և քիմիա
● Աշխարհագրություն
Սոցիո-հումանիտար գիտություններ`
● Փիլիսոփայություն
● Քաղաքագիտություն
● Պատմություն
● Իրավագիտություն
● Տնտեսագիտություն
● Գրականություն
● Լեզվաբանություն
● Հոգեբանություն
● Մանկավարժություն
● Մշակութաբանություն
● Սպորտ և ֆիզիկական կուլտուրա
Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը և հոդվածների ներկայացման կարգը:
Հոդվածի պատրաստման կարգը
1. Հոդվածներն ընդունվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն:
3. Հոդվածը բաղկացած է անվանումից (գլխատառերով), հեղինակի անունից, ազգանունից, ներկայացրած ուսումնական հաստատության անվանումից, բանալի բառերից, բուն տեքստից, օգտագործված գրականության ցանկից, ամփոփագրերից երեք լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Հղումները տրվում են նույն էջում:
Տեքստի լուսանցքները՝ 25 մմ, տառաչափը՝ 11, միջտողային ինտերվալը՝ 1.15, պարբերության խորքը՝ 0.5 մմ:
Շարվածքի տառատեսակը. հայերեն՝ Sylfean, անգլերեն և ռուսերեն՝ Times New Roman.
4. Հոդվածի ծավալը չպետք է պակաս լինի 4 էջից և գերազանցի 8 էջը:
Գիտաժողովին մասնակցության կարգը
Գիտաժողովն անց է կացվում առկա կամ հեռակա կերպով: Գիտաժողովին կարող են մասնակցություն ունենալ բակալավրի, մագիստրատուրայի ուսանողները և ասպիրանտները: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2017թ-ի ապրիլի 20-ը ներկայացնել դիմում-հայտ: Դիմում-հայտը կարելի է լրացնել հետևալ հղումով https://goo.gl/forms/p1eKdNdxgdz1gucl1 :
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Գիտաժողովի խմբագրական խորհրդի փորձաքննությունն անցած աշխատանքները կտպագրվեն առանձին ժողովածուով: Խմբագրական խորհրդին իրավունք է վերապահված մերժել այն աշխատանքները, որոնք չեն համապատասխանում ներկայացված չափանիշներին:
Գիտաժողովի անցկացման վայրն է՝ ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Մխիթար Գոշի 5, Արցախի պետական համալսարան:
ԱրՊՀ ՈւԳԸ նախագահի տարեկան
հաշվետվություն
2015-2016 ուս. տարում Ուսանողական գիտական ընկերությունը ձեռնամուխ է եղել իր տարեկան ծրագրով նախատեսված կետերի կյանքի կոչմանը, փորձել է համապատասխանել ուսանողների շրջանում ծավալվող գիտակրթական և մշակութային գործունեությանն աջակցության գարծառույթին:
Նշյալ ժամանակահատվածում ՈւԳԸ-ի աշխատանքները կարգավորելու համար կազմակերպվել են կազմակերպության երկու ընդլայնված և չորս Խորհրդի նիստ: Առաջին ընդլայնված նիստի օրակարգային գլխավոր խնդիրն է եղել ՈւԳԸ և նրա Խորհրդի նոր կազմի հաստատումը, քանի որ նոր ուսումնական տարում այն ներկայացվել է հիմնականում նորացված կազմով: Երկրորդ ընդլայնված նիստը, որը կայացել է արդեն երկրորդ կիսամյակում, իր օրակարգում ուներ ՈւԳԸ կողմից հրավիրված միջազգային գիտաժողովի կազմակերպչական հարցերը: Ինչ վերաբերում է ՈւԳԸ խորհրդի նիստերին, ապա հատկանշական ենք համարում անդրադառնալ միայն այնտեղ քննարկված և ընդունված ուսանողական այս կազմակերպության կանոնադրության մեջ նոր կետի մշակումն ու ներկայացումը:
Անցնելով ՈւԳԸ բուն գործառույթներին, պետք է նշել, որ տարեսկզբին հաստատված ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները բավարար մակարդակով իրականացվել են, բացառությամբ «Այսպես խոսեց Զրադաշտը» ներկայացման բեմադրությունը: Իսկ գիտաժողովը, որ պետք է տեղի ունենար ապրիլի 18-ին տեղական, ՀՀ և արտասահմանյան մոտ 15 բուհերի ուսանողների, ասպիրանտների մասնակցությամբ, օբյեկտիվ պատճառներով հետաձգվել է:
Վերոնշյալ ծրագրային առաջին կետը, որը կարելի համարել ՈւԳԸ ռազմավարություն, համալսարանի կրթության բարձր որակներ ունեցող, գիտության նկատմամբ հակում ունեցող, մտածող ուսանողության համախմբումն է Ընկերության շուրջը: Այդպիսի ուսանողները փոքրամասնություն են, սակայն նրանք միակ հենարանն են ուսանողության շրջանում համալսարանում իրականացվող բարեփոխումները առաջ տանելու գործում: Պետք է այնպես անել, որ նրանց ձգտումները որպես ապագա գիտնականներ և մասնագետներ, սինխրոն լինեն համալսարանական գործընթացներին, իրենց ներուժը ծառայեցնեն համալսարանին և հակառակը: ՈւԳԸ կողմից կազմակերպված մի քանի ակումբները, որոնք են «Բանավեճի ակումբը», «Գրական ակումբը», «Քաղաքագետների ակումբը», ըստ երևույթին նպաստում են դրան: Սակայն, այս ուղղությամբ ՈւԳԸ-ի տարվա աշխատանքները հեռու են բավարար լինելուց: Ուսանողության ընդհանուր ընդգրկվածությունը ՈւԳԸ-ական պրոցեսներին բարձր մակարդակի վրա չէ և անհամաչափ է ըստ ֆակուլտետների: Դա ունի իր սուբյեկտիվ, ինչպես և օբյեկտիվ պատճառները: Ամեն դեպքում տենդենցը դրական միտումներ ունի, հատկապես, որ ուս. տարվա սկզբներից ՈւԳԸ-ն ունի սեփական գրասենյակ:
Ինտելեկտուալ խաղերի կազմակերպմամբ նպատակ ենք հետապնդել ուսանողական առօրյան ուղղորդել դեպի մտավոր աշխատանքը, լայնացնել նրանց մտահորիզոնը: Ամանորի նախաշեմին խաղարկվել է «ԱրՊՀ ինտելեկտուալ գավաթը»: Այդ մրցաշարն ամենամյա բնույթ է կրելու:
Բարձր գնահատելով ոչ ֆորմալ կրթության նշանակությունը ուսուցման մեջ և համալսարանի նշանակալի հաջողությունները նման ծրագրերի իրականացման ուղղությամբ, Գիտական ընկերությունն իր հերթին հրավիրել է մի շարք մասնագետների, կազմակերպել է դասախոսություններ տարբեր թեմաներով: Նախատեսվում է մեր դասախոսների ավելի սերտ ընդգրկումն այս գործում:
ՈւԳԸ ծրագրով նախատեսված էր նաև բանաստեղծական մրցույթի անցկացումը երիտասարդ ստեղծագործողների միջև, որը հաջողությամբ ի կատար է ածվել: Այս միջոցառումը նույնպես ամենամյա բնույթ է կրելու:
Սակայն ՈւԳԸ գլխավոր դերակատարումն, իհարկե, անմիջական գիտական գործունեության ծավալումն է կամ աջակցությունը դրան ուսանողության շրջանակներում: Մենք հանձն ենք առել հնարավորության սահմաններում բաց չթողնել ուսանողական գիտական կոնֆերանսի ոչ մի հրավեր, որ ստանում է մեր համալսարանը և ցուցադրել ենք մեր այդ տրամադրվածությունը սկսած նախորդ տարվա ապրիլին Վանաձորում կազմակերպված գիտաժողովին մասնակցությամբ: Հաշվետու ժամանակահատվածում ՈւԳԸ աջակցությամբ մենք ունեցել ենք հինգ մասնակից Հայ ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողական նստաշրջանին, վեց մասնակից Երևանի պետական համալսարանի ՈւԳԸ տարեկան գիտական նստաշրջանին և մեկ մասնակից կունենանք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Համաշխարհային տնտեսական մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովին: Այդ ցուցանիշները նույնպես ենթակա են աճի և մենք վստահությամբ կարող ենք դա հավաստիացնել՝ հենվելով այն փորձի վրա, որ ձեռք ենք բերել հետևալ տարում և այն կապերի վրա, որ հաստատել ենք Արցախի և ՀՀ բուհերի Ուսանողական գիտական ընկերությունների հետ:
Մեր գլխավոր նախաձեռնությունը այս տարի եղել է անկախության տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպումը: Այն հետաձգվել է և ըստ երևույթին մինչև ուսումնական տարվա վերջ տեղի չի ունենա: Հույս ունենք, սակայն, որ այն հնարավոր կլինի կյանքի կոչել հետագայում: Մյուս կողմից, բավարարվածությամբ նշում ենք, որ մեր հրավերները լայն արձագանք էին գտել և ունեինք մոտ 110 մասնակից Արցախից, ՀՀ-ից, Ռուսաստանից, Աբխազիայից, Մերձդնեստրից և մոտ 60 մասնակից մեր բուհից: Ե՛վ գիտաժողովը և՛ հոդվածների տպագրությունը առանձին ժողովածուով պետք է ամենամյա լինեն:
Հետևություններ.
1. Ուսանողական գիտական ընկերությունն իր տրամադրության տակ ունի որոշակի մարդկային ռեսուրս: Նրա շրջանակներում այն ծավալում է իր գործունեությունը, բայց դեռևս հեռու է նրա ներուժը ամբողջությամբ օգտագործելուց: Միևնույն ժամանակ, ցանկացած պարագայում պետք է հաշվի առնել, որ այդ ռեսուրսն ինքնին բավականին սահմանափակ է:
2. Մենք գտնում ենք, որ մի շարք առումներով, Ուսանողական խորհուրդը և գիտական ընկերությունը որպես ուսանողական ինքնավար կառույցներ գտնվում են ոչ հավասար պայմաններում, ինչը որևէ հիմնավորում չի կարող ունենալ: Այս թյուրիմացության շտկումը կարող է նպաստել ՈւԳԸ զարգացմանը:
3. Գիտաժողովի և շատ հարցերում կարևորություն ենք տալիս պարբերականությանը: Յուրաքանչյուր աշխատանք կրկնվելով ձեռք է բերում փորձ և ավանդույթի ուժ, ինչը մեծ նշանակություն ունի: ԱրՊՀ ՈւԳԸ-ն չի կարող հպարտանալ իր պատմությամբ, որովհետև նրա գոյության տարբեր շրջաններ իրար հետ տրամաբանական կապ չունեն և այն ինչ անում էին անցյալում հիմա կրկնվում է սպոնտան կերպով:
4. Ամբիոնների հետ կապի խորացումն ամենից նպատակահարմարն է ՈւԳԸ-ի և համալսարանի ստրուկտուրաների համագործակցության տեսակետից: Սրանից է նշանակալիորեն կախված ՈւԳԸ արդյունավետությունը և այն պետք է լինի բարձր մակարդակի վրա: Միանշանակորեն, այս ուղղությամբ անելիքները շատ են:
5. Համագործակցությունը այլ համալսարանների Գիտական ընկերությունների հետ և համատեղ ծրագրերի իրականացումը մեծ հնարավորություններ կարող է բացել մեր ուսանողության համար: Այդպիսի ծրագրերը պետք է քանակ կազմեն և լինեն համալսարանի ուշադրության կենտրոնում:
ՈւԳԸ նախագահ՝ Թադևոսյան Ա.Վ.
Արցախի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին
ՈՒշադրություն
Հարգելի գործընկերներ,տեղեկացնում ենք, որ ստեղծված իրադրության պատճառով ապրիլի 18-ին կայանալիք գիտաժողովը հետաձգվում է անորոշ ժամկետով:Ամենայն հավանականությամբ մոտակա ժամանակահատվածում հնարավոր կլինի նոր օր նշանակել:Հավելյալ տեղեկությունների համար հետևել մեր առաջիկա հայտարարություններին:
Հարգանքներով ԱրՊՀ ՈՒԳԸ
Հայտարարություն
2016թ-ի ապրիլի 18-ին Արցախի պետական համալսարանը հրավիրում է ուսանողներինևասպիրանտներին մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ուսանողական գիտաժողովին:
Գիտաժողովն անց է կացվելու հետևալ գիտական ուղղություններով`
Ֆիզիկա-մաթեմատիկական և բնական գիտություններ`
● Մաթեմատիկա
● Տեղեկատվական տեխնոլոգիաներ
● Ֆիզիկատեխնիկական գիտություններ
● Կենսաբանական և քիմիական գիտություններ
● Աշխարհագրություն
Սոցիո-հումանիտար գիտություններ`
● Փիլիսոփայություն
● Քաղաքական և պատմական գիտություններ
● Իրավաբանական գիտություններ
● Տնտեսական գիտություններ
● Բանասիրական և լեզվաբանական գիտություններ
● Հոգեբանություն
● Մանկավարժություն
● Մշակութաբանություն
● Սպորտևֆիզիկականկուլտուրա
Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը և հոդվածների ներկայացման կարգը:
Հոդվածի պատրաստման կարգը
1. Հոդվածներն ընդունվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն:
2. Հոդվածի տեխնիկական պահանջներըներկայավածենաղյուսակ 1-ում
Աղյուսակ 1.
Paper size |
A4 (21.0x29.7) |
Font |
Times New Roman |
Size |
12 |
Top |
2.5 cm |
Bottom |
2.5 cm |
Left |
3 cm |
Right |
2 cm |
3.Հոդվածը բաղկացած է անվանումից, հեղինակի անունից, ազգանունից, ներակայացրած կազմակերպության անվանումից, առանցքային բառերից, բուն տեքստից, օգտագործված գրականության ցանկից, հավելվածից (անհրաժեշտության դեպքում), ամփոփագրերից երեք լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն:
4.Հոդվածի բովանդակության մեջ անհրաժեշտ է համարվում զետեղել հետազոտության նպատակն ու ակտուալությունը, խնդրի իրավիճակը, լուծման առաջարկվող մեթոդը, եզրահանգումները:
5. Հոդվածի ծավալը չպետք է պակաս լինի 4 էջից և գերազանցի 10 էջը:
Գիտաժողովին մասնակցության կարգը
Գիտաժողովն անց է կացվում առկա կամ հեռակա կերպով: Գիտաժողովին կարող են մասնակցություն ունենալ ուսանողները և ասպիրանտները: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2016թ-ի մարտի 30-ը ներկայացնել դիմում-հայտ և հոդվածի տեքստը հետևյալ էլեկտրոնային հասեով` aramtadevosyan23@gmail.com: Դիմում-հայտնիրմեջներառումէ` ԱԱՀ, էլեկտրոնայինփոստիհասցեն, կազմակերպությունը, հոդվածիանվանումը, հասցեն, հեռախոսահամարը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Գիտաժողովի խմբագրական խորհրդի փորձաքննությունն անցած աշխատանքները կտպագրվեն առանձին ժողովածուով:
Գիտաժողովի անցկացման վայրն է՝ ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Մխիթար Գոշի 5, Արցախի պետական համալսարան:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+ 37497) 24 11 46 (ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Ավանեսյան Վ. Մ), (+37497) 22 20 95 (ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Թադևոսյան Ա. Վ.):
ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ
ՍԵՄԻՆԱՐ << Կոնֆորմիզմ և զիջողականություն >>
Սեմինար <<Անձի պահանջմունքներիհամակարգնուինքնաիրականացմանպայմանները>>
Անձի պահանջմունքների համակարգն ու ինքնաիրականացման պայմանները
2018-19 ուստարվա ԱրՊՀ ՈՒԳԸ կազմը