Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 13-ը նշվում է որպես Ծրագրավորողների միջազգային օր։ Օրվա առթիվ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողները ԱրՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպել են մասնագիտական մրցույթ։

Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, մ.գ.թ, դոցենտ Վազգեն Առստամյանը շնորհավորել է ուսանողներին օրվա առթիվ` նշելով, որ ծրագրավորողի մասնագիտությունը աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունի, քանի որ թվային տեխնոլոգիաների աճի հետ մեկտեղ անընդհատ աճում է ծրագրավորողների պահանջարկը։
Երկու փուլից բաղկացած խաղի ընթացքում հնչել են մասնագիտական և տրամաբանական հարցեր, որին ընդգրկված էին «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության տարբեր կուրսի ուսանողներ:
«Մրցույթի նպատակն էր ուսանողներին ինտեգրել համալսարանական միջոցառումներին, նպաստել նոր գիտելիքների ձեռքբերմանը, մասնագիտական կարողությունները գործնականում կիրառելուն»,- ասել է կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Շողիկ Գրիգորյանը։
Մրցույթի ավարտին հաղթող թիմի անդամները պարգևատրվել են պատվոգրերով։